00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ու՞ր են տանում Իրանի խոշոր ահաբեկչության հետքերն ու ի՞նչ կապ ունի Հայաստանը

© REUTERS / SNA/Iranian Students' News Agency/Social Media/via REUTERSТеракт на военном параде в Иране (22 сентября 2018). Ахваз, Иран
Теракт на военном параде в Иране (22 сентября 2018). Ахваз, Иран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսական դժվարությունների հետևանքով առաջացած իրանցիների դժգոհությունն իշխանություններից երբեք անջատողականության և արտաքին խաղացողների քմահաճույքով շարժվելուն չի հանգեցնի։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Իրանում մի քանի օր առաջ տեղի ունեցած ահաբեկչությունն ու քաղաքացիների արձագանքը հերթական անգամ ցույց տվեցին Իրանի հասարակության մոբիլիզացիայի բարձր մակարդակը։ Անկախ տնտեսական դժվարություններից և ռեժիմից դժգոհ լինելուց՝ անջատողական տրամադրությունները իրանական հասարակության շրջանում չեն ողջունվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արևելագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Вардан Восканян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ոսկանյան. «Ահաբեկչական այս գործողություններն ամրապնդում են ներիրանական համերաշխությունը»

Իրանի Աղվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ալ Ախվազիա» կազմակերպությունը։ Ցանցային այս կառույցը` Խուզեստան իրանական գավառի արաբական անջատողականների մի քանի խմբավորում է միավորում։

Փորձագետը նշեց, որ իսկզբանե արավ անջատողականներին սատարում էր Իրաքի հանգուցյալ նախագահ Սադամ Հուսեյնը։ Այժմ իրանական իշխանությունները կարծում են (իսկ նրանք բավական տեղեկացված են), որ արաբ անջատողականները վայելում են Սաուդյան Արաբիայի և նրա ենթակայության տակ գտնվող` Պարսից ծոցի ավելի փոքր երկրների, աջակցությունը։

«Գաղտնի աջակցություն է ցուցաբերում նաև Իսրայելը։ Թեհրանում հնչում են մեղադրանքներ նաև ԱՄՆ–ի հասցեին։ Այդ մեղադրանքներն անհիմն համարել չի կարելի», – ասաց Ոսկանյանը։

Միևնույն ժամանակ փորձագետը կարծում է, որ Իրանի քաղաքացիների՝ տնտեսական դժվարություններից առաջ եկած  դժգոհությունն իշխանություններից երբեք անջատողականության և արտաքին խաղացողների քմահաճույքով շարժվելուն չի հանգեցնի։

Полицейские. Зарубежные страны. Иран - Sputnik Արմենիա
Իրանում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր և տուժածներ

Նրա դիտարկմամբ, Իրանի հասարակությունը չափազանց բացասական վերաբերմունք ունի ցանկացած կենտրոնախույս տրամադրությունների նկատմամբ. նույնիսկ մեկ գավառի անջատումը Իրանի հասարակության շրջանում կտրուկ մերժման է հանդիպում, նույնիսկ այն շերտերում, որոնք բողոք ունեն իշխող ռեժիմից։

Իրավիճակն ուշադիր վերլուծելու դեպքում  աչքի է ընկնում ևս մեկ հանգամանք, որը եթե ոչ ուղղակի, ապա անուղղակիորեն կապված է Հայաստանի շահերի հետ։ Անխոս, աշխարհագրական տեսանկյունից Խուզեստանը Հայաստանից հեռու է։ Սակայն հարցն այն է, որ այդ գավառի արաբական ցանցային կառույցները սերտորեն կապված են Իրանական Ադրբեջանի հետ, որը Հայաստանի հետ սահման ունի։

Ոսկանյանը տեղեկացրեց նաև, որ վերջերս Իրանի արաբ անջատողականների գաղափարախոսներից մեկը` Բանի Տորոֆը Բաքու է այցելել, որտեղ բավական ջերմ էր ընդունվել Ադրբեջանի գրողների միությունում։ Փորձագետի կարծիքով` ակնհայտ է, որ այս պարագայում գրողների միությունը արաբ այդ «ակտիվիստի» իրական մտադրությունների և նպատակների որոշակի քողարկում է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ի առավոտյան Իրանի Աղվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ անհայտ անձինք կրակ են բացել: Ըստ վերջին տվյալների` 40 մարդ մահացել է: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Սաուդյան Արաբիայի հետ առնչություն ունեցող «Ալ Ախվազիա» խմբավորումը։  Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ահաբեկչությունը ֆինանսավորելու համար մեղադրել է նաև ԱՄՆ–ին։

Լրահոս
0