Փաշինյանի և Հանի հանդիպումը Նյու Յորքում. ինչ է հավաստիացրել եվրակոմիսարը ՀՀ վարչապետին

© Photo : official site of the PM of RA / Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Еврокомиссара по вопросам Европейского соседства и переговоров о расширении Йоханнеса Хана (25 сентября 2018). Нью-Йорк
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Еврокомиссара по вопросам Европейского соседства и переговоров о расширении Йоханнеса Хана (25 сентября 2018). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրակոմիսար Յոհանես Հանը դրական է գնահատել ՀՀ կառավարության ղեկավարի հետ իր հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Նյու Յորքում ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի հետ։

Հանձնակատարն այս մասին հայտնել է Twitter–ի իր էջում և ՀՀ վարչապետի հետ համատեղ լուսանկար տեղադրել։

Դրական գնահատելով հանդիպումը` Հանը վստահեցրել է Փաշինյանին, որ ԵՄ–ն կշարունակի աջակցել Հայաստանին և երկրում իրականացվող բարեփոխումներին։

«Առաջ գնալու բանալին` CEPA նոր համաձայնագրի իրականացումն է։ Մենք նաև կտեսնենք, թե ինչպես կկարողանանք մեր օգնությունն ուղղել հրատապ բարեփոխումներին», – գրել է հանձնակատարը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցում է  ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին, ուր նա մեկնել էր  սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելուց անմիջապես հետո։

Լրահոս
0