00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոմանտիկան ավարտվեց. թավշյա հեղափոխությունն ազդել է ՀՀ–ի և Իսրայելի հարաբերության վրա

© Sputnik / Laura SarkisyanИерусалим
Иерусалим - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» փոխել է հայ–իսրայելական հարաբերության ընթացքը։ «Ռոմանտիկայի» փուլն ավարտվում է, կողմերը ժողովրդական դիվանագիտության մակարդակից պետք է անցում կատարեն իրական նախագծերի։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ-իսրայելական հարաբերություններին նոր դինամիկա կարող է հաղորդել Քնեսեթի փոխխոսնակ Տալի Պլոսկովի գլխավորած պատվիրակության երևանյան այցը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստան-Իսրայել հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը։

Առաջիկայում Երևանում նախատեսված է Հայաստանի և Իսրայելի բարեկամության միջխորհրդարանական խմբի հանդիպումը` Տալի Պլոսկովի և Գագիկ Մինասյանի գլխավորությամբ։

«Հայ-իսրայելական հարաբերություններում ռոմանտիկայի փուլն ավարտվում է, կողմերը ժողովրդական դիվանագիտության մակարդակից պետք է անցնեն իրական նախագծերի», — ասաց Ցինկերը։

Երկկողմ կապերի խորացման համար մեծ աշխատանք են տարել ոչ քաղաքականացված հարթակի` «Հայաստան-Իսրայել» ֆորումի ներկայացուցիչները` իսրայելական կողմից Ալեքսանդր Ցինկերի և հայկական կողմից գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի գլխավորությամբ։ Ֆորումի շրջանակում տարբեր միջոցառումներ են անցկացվել, իրականացվել են նախագծեր ժողովրդական դիվանագիտության մակարդակով։

Ցինկերը հիշեցրեց Երևանում 2018 թվականի մարտին տեղի ունեցած հանդիպման մասին, որի արդյունքում ֆորումի ներկայացուցիչները հասան նրան, որ Գալիլեայի ինստիտուտի նախագահ Ջոզեֆ Շևելն ու SPAYKA ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը երեք տարվա համագործակցության հուշագիր ստորագրեցին։

Храм Гроба Господня в Иерусалиме - Sputnik Արմենիա
Ի պաշտպանություն Վատիկանի. ինչի են հասել հայերը և այլ քրիստոնյաներ Իսրայելում

SPAYKA-ի մասնագետներն էլ պետք է Գալիլեայի ինստիտուտում վերապատրաստում անցնեին, բայց այդ նախագիծն այսօր կասեցված է։

«Ժողովրդական դիվանագիտությունն իր դերը խաղաց։ Թեև ֆորումը կշարունակի իր աշխատանքը նույն տեմպերով, բայց անհրաժեշտ է բիզնես-կառույցների մասնակցությամբ ավելի շատ նախագծեր ներգրավել», — ասաց Ցինկերը։

Նա ընդգծեց, որ դա որոշակի խթան կհաղորդի համագործակցությանը, որի դինամիկան փոքր-ինչ անկում է ապրել։

Հարաբերություններին մի փոքր խանգարել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Իսրայելի հետ հարաբերությունների հարցն առաջնային չէ Հայաստանի իշխանության համար, որը մի շարք խնդիրներ պետք է լուծի։

«Հայաստանը սեփական խնդիրների իր մեծ փունջ ունի, Իսրայելը` իր, և այդ պատճառով մենք երկու պետությունների միջև աշխուժացում չենք տեսնում։ Կարծում էի, որ հարաբերություններում աշխուժացում կնկատվի նոր դեսպանի նշանակումից հետո, բայց հավատարմագրերը հանձնելուց հետո նա ոչ մեկի հետ չի հանդիպել և ակտիվություն չի ցուցաբերել», — ասաց Ցինկերը` ավելացնելով, որ կան ոլորտներ, որտեղ երկրները կարող են փոխշահավետ համագործակցություն հաստատել։

Митинг с призывом принятия геноцида армян в Израиле - Sputnik Արմենիա
Հայաստանն Իսրայելից սովորելու շատ բան ունի․ Էսկին

Հայաստանում տեղի ունեցած դեպքերին Իսրայելում այդքան էլ ուշիուշով չեն հետևել, սակայն «թավշյա հեղափոխության» խաղաղ բնույթն աննկատ չի մնացել։

«Իսրայելը դեռ սպասման մեջ է, քանի որ հասկանալի չէ, թե ինչ ուղղություն կընտրեն Հայաստանի գործող իշխանությունները, ինչ խնդիրներ են դնում իրենց առջև, արդյոք կշարունակվի կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը», — ասաց Ցինկերը։

Վերջին երկու տարվա ընթացքում ֆորումի, ինչպես նաև բարեկամության միջկառավարական խմբի շնորհիվ հայ-իսրայելական հարաբերություններն ակտիվորեն զարգանում էին։

Կարճ ժամանակում հաջողվել էր երկու երկրների միջև ուղիղ չվերթեր բացել, շփում հաստատել իշխանական կառույցների ներկայացուցիչների միջև։

2017 թվականի հուլիսին Երևան էր այցելել Իսրայելի տարածաշրջանային կառավարման նախարար Ցախի Անեգբին, սեպտեմբերին եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում էր Քնեսեթի փոխխոսնակը` «Հայաստան-Իսրայել» ֆորումի ներկայացուցիչների և բարեկամության միջխորհրդարանական խմբի պատվիրակության անդամների հետ։

Դրանից հետո Նալբանդյանի (2017 թվականի նոյեմբերի 6-7) ու Գագիկ Մինասյանի (2018 թ-ի փետրվար) գլխավորած պատվիրակություններն էին մեկնել Իսրայել։

Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում նոր շրջափուլ կարող է դառնալ վիզային ռեժիմի չեղարկումը և, որպես հետևանք, դեսպանատների բացումը, սակայն դրա համար կողմերը պետք է համատեղ աշխատեն։

Լրահոս
0