00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանում գիտակցում են պահի նրբությունը. ի՞նչ են քննարկելու Մնացականյանն ու Մամեդյարովը

© Photo : official site of the PM of RAРабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Карабах (18 сентября 2018).
Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Карабах (18 сентября 2018). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր Նյու Յորքում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Նրանք կքննարկենք արցախյան հիմնախնդիրը, որի վերաբերյալ, կարծես թե, բավականին բևեռային դիրքորոշում ունեն։

Բոլորին` և՛ բանակցության կողմերին, և՛ միջնորդներին, և՛ նրանց, ովքեր հետևում են իրավիճակին, հասկանալի է, որ արցախյան խնդրի վերջնական լուծումը, երբ էլ այն լինի, կարող է լինել միայն փոխզիջումների պատրաստակամության դեպքում։ Հարցն այն է` ինչ են հասկանում կողմերը փոխզիջում ասելով` փոխադարձ ընդունելի զիջումնե՞ր, թե՞ մի կողմի պահանջների կատարում։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании ГА ООН - Sputnik Արմենիա
Ադրբեջանի մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից. Փաշինյան

Երկրորդ դեպքը «փոխզիջումային լուծում» հասկացության հետ որևէ կապ չունի, նման պահանջների դեպքում որևէ փոխզիջում լինել չի կարող, գոնե այն պատճառով, որ բանակցություններն այդ դեպքում տեսականորեն կարելի է վստահաբար չեղարկել։ Տեսականորեն, որովհետև գործնականում նույնիսկ անարդյունք բանակցություններն անիմաստ պատերազմից լավ են։

Ուրեմն ո՞ր կետից են կողմերը մոտենում բանակցությունների նոր փուլին` հաշվի առնելով, որ անպայման շոշափվելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման թեման։ Հայկական կողմը պնդում է, որ Ստեփանակերտի մասնակցությունն ուղիղ բանակցություններին միայն օգուտ կբերի, և դրանում ակնհայտորեն իմաստ կա, գոնե այն պատճառով, որ մինչ օրս ընդունված կարևորագույն փաստաթուղթը` 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը, ստորագրվել է Արցախի անմիջական մասնակցությամբ։

Բացի այդ, հասարակ տրամաբանությունն էլ է հուշում, որ Երևանը չի կարող բոլոր հարցերը չքննարկել Ստեփանակերտի հետ, իսկ եթե այդպես է, ապա նաև անտրամաբանական է ձևացնել, թե Ստեփանակերտը այլ գալակտիկայում է գտնվում։ Այնպես որ անիմաստ է «փչացած հեռախոս» խաղալ։ Եվ սա միայն երկու փաստարկ, որոնք ակնհայտ են։

Մյուս կողմից մենք հայտարարություններ ենք լսում այն մասին, որ Արցախը չի կարող որևէ կարգավիճակ ունենալ Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս, և Բաքվի համար անընդունելի են Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցությունները։ Իհարկե, Ադրբեջանի տեսանկյունից, Արցախն այդ ինքնիշխանությունից դուրս անընդունելի է, այլապես բանակցությունները վաղուց ավարտված կլինեին, և տարածաշրջանում էլ խաղաղությունը կթագավորեր։ Խաղաղությունը վաղ թե ուշ կլինի, պարզ չէ միայն` որքան ժամանակ կպահանջվի, որ Բաքուն ընդունի տեղի ունեցած փաստերը։

Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Карабах (18 сентября 2018). - Sputnik Արմենիա
Ադրբեջանում գիտակցում են պահի նրբությունը. ի՞նչ են քննարկելու Մնացականյանն ու Մամեդյարովը

Եվ այսպես, եթե ադրբեջանական տեսանկյունից «ինքնիշխանությունից դուրս կարգավիճակի» անընդունելի լինելը դեռ կարելի է տրամաբանորեն հիմնավորել, ապա Ստեփանակերտի հետ բանակցություններից հրաժարվելը լիովին անհասկանալի է։ Հավանաբար ուղիղ երկխոսությունն ավելի լավ է միջնորդավորվածից, և դժվար է բացատրել Բաքվի այն համառ ցանկությունը, որ Արցախը չմասնակցի բանակցություններին ։ Դժվար է անգամ կապել «գերսկզբունքայնության» հետ։

Ստեղծված իրավիճակում հետաքրքրական է նաև հետևյալ նրբությունը։ Երբ հայկական կողմն առաջարկում է Արցախի մասնակցությունը, ապա հենց առաջարկում է, ոչ թե պարտադիր պայման է առաջ քաշում։ Այս հայտարարությունը վերջնագիր չէ, ինչի վկայությունն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` բանակցությունները ցանկացած դեպքում շարունակելու պատրաստակամությունը։ Երևանը պնդում է, որ դա տրամաբանական է, սակայն երկխոսությունը ինչ-որ պայմաններից կախվածության մեջ չի դնում։

Իսկ Ադրբեջանը հենց վերջնագրային պահանջներ և պայմաններ է առաջ քաշում։ Ադրբեջանից դուրս կարգավիճակը չի քննարկվելու, Ստեփանակերտը բանակցությունների սեղանին չպետք է լինի. ցույց տվեք այստեղ փոխզիջումների գնալու գոնե մեկ ակնարկ։ Այդ պատճառով էլ անհաջողության են մատնվում գործընթացը տեղից շարժելու բոլոր փորձերը։

Մյուս կողմից, մենք, իհարկե, ամբողջությամբ չգիտենք` ինչ է խոսվում նման հանդիպումների ժամանակ, և երևի դա ճիշտ է։ Եթե ամեն ինչի մասին բարձրաձայն պատմեն, կարելի է պատկերացնել, թե ինչ սպեկուլյացիաներ ու վարկածներ կհայտնվեն անմիջապես և բոլոր կողմերից։ Գուցե կողմերը գործնականում փոխզիջումային տարբերակներ փնտրում են, և վերոնշյալ վերջնագրային հայտարարություններն արվում են, ինչպես կարծում են մի շարք վերլուծաբաններն ու փորձագետները, ներքին լսարանի համար։

Չի բացառվում։ Իսկ մի բան, որն իսկապես բացառվում է, միակողմանի զիջումն է, կողմերից մեկի փաստացի կապիտուլյացիան, և կողմերը դա, անկասկած, հասկանում են։ Այդ պատճառով էլ մնում է հուսալ, որ բոլոր երեք կողմերը, այո, հենց երեքը, փոխզիջումային համաձայնության կգան, և որոշումն ընդունելի կլինի բոլորի համար։

Главы МИД Армении и Азербайджана Зограб Мнацаканян и Эльмар Мамедъяров - Sputnik Արմենիա
Ի՞նչ ակնկալիքներ ունի Մնացականյանը Մամեդյարովի հետ հանդիպումից

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, դժվար է կանխատեսել, երբ այն կարող է տեղի ունենալ, թեև այսօր նախնական քննարկումներ, ըստ ամենայնի, կլինեն։ Հայաստանն այժմ ներքաղաքական բնույթի հարցեր է լուծում, իսկ Ադրբեջանում հասկանում են պահի նրբությունը, և թեկուզ իրենց կամքին հակառակ, բայց ստիպված են սպասել։

Հայաստանում ներքին անկայունությունն այն մասշտաբների չհասավ, որ արտաքին խաղացողներն իրենց համար շոշափելի օգուտ քաղեն։ Այնպես որ մնում է բանակցել, իսկ բանակցություններում վերջնագրի տեղ չկա։

Աղմկահարույց և սկզբունքային հայտարարությունները հենց նրա համար են հորինվել, որ հնչեն լայն հասարակության համար։ Փակ բանակցությունների ժամանակ բոլորովին այլ բաների մասին է խոսվում և այլ տոնայնությամբ, իսկ նման հանդիպումների մասին մամուլի հաղորդագրությունները, որոնք պատճենում են մեկը մյուսին, տեղեկատվության նույնիսկ չնչին արտահոսք թույլ չեն տալիս։

Լրահոս
0