ԵՄ դեսպանը հավատում է ՀՀ վարչապետի երդմանը

© Sputnik / Asatur YesayantsГлава представительства Еврокомиссии в Армении Петр Свитальский на презентации программы помощи (18 июля 2018). Еревaн
Глава представительства Еврокомиссии в Армении Петр Свитальский на презентации программы помощи (18 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Դատաիրավական կարգավորումների ռազմավարությանն ու բարեփոխումներին իր աջակցությունն է հայտնել Եվրամիությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «երդվել» է երբեք որևէ դատավորի չզանգել` թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի կերպով։ Այսօր Երևանում, «ՀՀ արդարադատության ոլորտում բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով ԵՄ-ՀՀ աշխատաժողովում ելույթ ունենալիս` ասաց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին` դատական համակարգի անկախության համար կարևորելով ոչ միայն քաղաքական համակարգից դրանց անկախությունը, այլև դատավորների նշանակման ու կառավարման խնդիրները։

Министр юстиции Артак Зейналян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանին կալանավորած դատավորի հարցում նախարարը սպասում է նախաքննական մարմնի գնահատականին

«Եթե ունենք մի դատավոր, որ հենց ինքն է որոշում, թե որ վարույթն է քննելու, այստեղ բազմաթիվ հարցեր միշտ կծագեն»,- ասաց Սվիտալսկին` հավելելով, որ ԵՄ-ն խրախուսում է դատական էլեկտրոնային համակարգի ներդրումն ու գործերի բաշխման պատահականության սկզբունքը։

Քննարկման ավարտից հետո Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը չհերքեց, որ նման մտավախությունն ունի նաև ինքը։
«Որոշ մտավախություններ կան, որ այնուամենայնիվ, ինչ-որ օրինաչափություններ գործում են, և մենք պիտի ջանքեր գործադրենք, որ այդպիսի կասկածները վերանան իսպառ»,- ասաց նա։
Զեյնալյանի խոսքով` դատական համակարգի նկատմամբ վստահությունը շարունակում է մնալ ցածր։ Իսկ հեղափոխությունից հետո հասարակության մոտ դատական համակարգի նկատմամբ վստահությունը բարձրացել է հարցին ասաց, որ նախարարությունը չափումներ չունի։

Արդարադատության համակարգի արդեն իրականացված ու ծրագրված բարեփոխումները կանոնակարգելու համար արդարադատության նախարարությունը մշակում է դատաիրավական կարգավորումների ռազմավարություն, որը ՀՀ կառավարությունը, Զեյնալյանի կանխատեսմամբ, կընդունի մինչև 2018թ.-ի ավարտը։

Այս ռազմավարությանն ու դատաիրավական բարեփոխումներին իր աջակցությունն է հայտնել Եվրամիությունը։ Ընդ որում, Զեյնալյանի խոսքով, հավանությունն արտահայտվելու է ինչպես ծրագրային, այնպես էլ ֆինանսական ոլորտում։

Ռազմավարության շրջանակներում շարունակվելու է դատարանների նորոգման արդեն իրականացված ծրագիրը, կառուցվելու են նոր դատարաններ, բեռնաթափվելու են ծանրաբեռնված դատարաններն ու ուշադրություն է դարձվելու նաև գործերի բաշխման օբյեկտիվության խնդրին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала