00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետական պարտքն առանց լրացուցիչ բեռի. ինչպե՞ս Հայաստանը կմարի այն 2019–ին

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցДенежные купюры России и США
Денежные купюры России и США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետական պարտքի վճարումները կկազմեն 740 միլիոն դոլար։ Այդ գումարի զգալի մասը, սակայն, կմնա Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի պետական պարտքի վճարումները 2019թ–ին կկազմեն 356,8 միլիարդ դրամ։ Այդ մասին ասվում է Հանրապետության 2019թ–ի պետական բյուջեի նախագծին կից փաստաթղթերում։

Руководитель Центра инновационных и институциональных исследований Армянского государственного экономического университета Атом Маргарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարգարյան. «Այս կաբինետն իրականացնում է խիստ զսպող հարկաբյուջետային քաղաքականություն»

Պետական պարտքի ծախսերը կկազմեն բյուջեի բոլոր ծախսերի մոտ 22 տոկոսը։ Բայց այստեղ պետք է նշել, որ այդքան փող հանրապետությունից դուրս չի գա։ Առաջին հերթին, պետական պարտքի վճարումների կեսը կմնա Հայաստանում։ Երկրորդ, հին վարկերի ծախսերի հետ մեկտեղ բյուջե են մտնում նաև եկամուտներ` նոր վարկեր։ Ինչպե՞ս։

Ավելի շատ պետական պարտք է մնում տանը

Վերջին տարիներին Հայաստանն ավելացրել է ներքին պարտատոմսերի թողարկումը։ Եվ 2019թ–ին պետական պարտքի վրա բոլոր ծախսերի 51 տոկոսը` 182,5 միլիարդ դրամ, բաժին կընկնի ներքին պարտատոմսերին։ Այդ թվում, 114 միլիարդ դրամը կգնա պարտատոմսերը մարելուն, իսկ մոտ 69 միլիարդ դրամը` դրանց տոկոսները վճարելուն։

Իսկ ո՞վ կստանա այդ տոկոսները։

Դրանք կստանա Հայաստանի տնտեսությունը, որովհետև պետական պարտատոմսեր պահողները գրեթե ամբողջությամբ տեղի բնակիչներն են կամ ձեռնարկությունները (հիմնականում բանկերը)։ Բացի այդ, այդ պարտքն արտահայտվում է հայկական դրամով։ Նշանակում է` կառավարությունն ավելի քիչ արժույթային ռիսկեր կունենա պարտքը վերադարձնելիս։

Արտասահմանյան վարկերի համար դիմաց Հայաստանն ավելի քիչ կվճարի` 142,5 միլիարդ դրամ։ Ամենից շատ պետք է վճարել Համաշխարհային բանկի վարկերի համար (մոտ 119 միլիոն դոլար)։

Վարկային փողեր. մակընթացություն և տեղատվություն

Ինչպես արդեն նշվեց, 2019թ–ին հանրապետությունը պարտքի հետ կապված կվճարի 740 միլիոն դոլար։ Բայց փոխարենը կստանա նոր վարկեր` մոտ 490 միլիոն։ Ճիշտ է, դրանից մոտ 150 միլիոնը պետք է վերցնել բյուջետային «անցքերը» փակելու, այսինքն բյուջեի ընթացիկ ծախսերի համար։ Բյուջետային նոր ռազմավարության համաձայն, կառավարությունը փորձում է վարկեր չվերցնել ընթացիկ ծախսերի համար, այլ միայն ապագա զարգացման (ճանապարհներ, ոռոգում, ջրամատակարարում և այլն)։ Բայց գալիք տարում դեռ չի հաջողվի հրաժարվել բյուջետային վարկերից։

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
«ԱԺ-ն մեղավոր չէ, որ ձեր կառավարությունը չունի հստակ տնտեսական զարգացման ծրագիր». Աշոտյան

Եվս 338 միլիոն դոլար կկազմեն թիրախային ծրագրերը։ Դրանցից ամենախոշորը կդառնա ռուսական վարկը` Հայկական ատոմային էլեկտրակայանի հիմնանորոգման համար (103 միլիոն)։

Վերջապես, ևս 65,8 միլիոն դոլար հանրապետությունը կծախսի արտասահմանյան պարտատոմսերը  (եվրաբոնդեր) մարելու վրա։ 2020–ին նախատեսված է դրանց առաջին թողարկման մարումը, 2025թ–ին` երկրորդ։ Բայց բացառված չէ, որ կառավարությունը կորոշի մարել հին պարտատոմսերը նորերի թողարկմամբ (այսինքն անցկացնի «ռոլովեր»)։

Կցանկանա՞ ինչ–որ մեկը պարտատոմսեր գնել Հայաստանում։ Շուկաներում դրանց գնահատումը դրական պատասխան է ներշնչում։

Դրանք դրվել են շուկայում 6 տոկոսով և 7,15 տոկոսով, բայց հիմա սակարկվում են ավելի քան  1 տոկոսային կետով ցածր։

Այսինքն, ներդրողները պատրաստ են գնել դրանք նույնիսկ ավելի քիչ շահույթի համար։

Նշենք, որ 2017թ–ի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության ընդհանուր պարտքը կազմել է ՀՆԱ 53,7 տոկոսը։ 2023թ–ին այն նախատեսվում է նվազեցնել մինչև 49,8 տոկոս։

Լրահոս
0