Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. Lexus-ի վթարի պատճառով կա զոհ և վիրավոր

© Sputnik / Andranik Ghazaryan / Автомобиль дорожной полиции Армении
Автомобиль дорожной полиции Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վիրավորներին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 01:40-ի սահմաններում Lexus մակնիշի 35 RX 380 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին և առաջ ընթանալով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ. Քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հտկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

 

Լրահոս
0