Դանակահարություն Կոտայքում. 3 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց

© Sputnik / Asatur Yesayants / Обстановка в мед.центре "Григор Лусаворич", куда доставлены раненные при взрыве ресторана "Бургер кинг"
Обстановка в мед.центре Григор Лусаворич, куда доставлены раненные при взрыве ресторана Бургер кинг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկաններն արդեն և ունեն կասկածյալների տվյալները. ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Կոտայքի Հացավան գյուղում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, այսօր, 00:50-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացիներ:

Полиция Армении - Sputnik Արմենիա
Մահվան ելքով վրաերթ Արագածոտնում. 70-ամյա քաղաքացին տեղում մահացել է

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Կոտայքի մարզի Հացավան գյուղի բնակիչներ են` 31-ամյա Արթուր Խաչատրյանն է, ով ստացել է «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» վնասվածք, 23-ամյա Ներսես Սարգսյանն է, ով ստացել է «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» վնասվածք և 23-ամյա Պավլիկ Խաչատրյանը, ով ստացել է «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» վնասվածք:

Նշված անձինք մարմնական վնասվածքները ստացել են Ողջաբերդ-Հացավան ճանապարհահատվածում։ Ոստիկաններն արդեն և ունեն կասկածյալների տվյալները. ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Լրահոս
0