00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սերժի ստրուկ», «քաչալ». Աշոտյանն ընդդիմախոսներին կոչ արեց արագ գրել ու անցնել ԼՂ թեմային

© Sputnik / Asatur YesayantsАрмен Ашотян
Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին հորդորեց զգոնությունը չկորցնել։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր` հոկտեմբերի 2-ին, Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց, որ ներքաղաքական հարցերի փոխարեն խոսելու է Արցախի մասին։

Բայց մինչ այդ նա դիմեց իր քաղաքական հայացքները չընդունող քաղաքացիներին։

«Մեր այն հայրենակիցները, որոնք չեն հավանում իմ քաղաքական տեսակետները կամ ինձ չեն սիրում, կարող են գրել իրենց մեկնաբանությունները՝ «Սերժի ստրուկ» «քաչալ»։ Գրեք, պրծեք, որ խոսենք Ղարաբաղյան հարցի մասին»,- ասաց նա` մի քանի վայրկյան ընդմիջելով խոսքը։

Բուն ելույթում Աշոտյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի` հրադադարի ռեժիմը պահպանելու պայմանավորվածությանը։

«Իրոք, սրտանց ուզում եմ հավատալ, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, որովհետև անգամ եթե մեկ զինվորի կյանք է փրկվելու դրանց արդյունքում, այդ պայմանավորվածություններին արժե գնալ»,- ասաց նա։

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Փաշինյանը մի քիչ նյարդային էր վերջին հարցազրույցի ընթացքում. Աշոտյան

Այդուհանդերձ, Աշոտյանը շեշտեց, որ որոշակի մտահոգություններ ունի ու Փաշինյանին հորդորեց չկորցնել զգոնությունը։

«Ուզում եմ նախ նշել, որ Ալիևին ՀԱՊԿ թողնել չի կարելի, երկրորդը` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններն ուժի մեջ են և պետք է կյանքի կոչվեն։ Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակն այդ պայմանավորվածությունները մեկնաբանեց որպես` «տեսաք, բա որ ասում էինք Ադրբեջան- Հայաստան բանակցային բանաձևն է, Ղարաբաղ չի լինելու» ոճի մեջ։ Երրորդ` ուզում եմ Նիկոլ Փաշինյանի տեսակետը շեշտել, որովհետև մենք էլ ենք այդ տեսակետը հայտնել` առանց Արցախի ժողովրդի դիրքորոշման այդ հակամարտությունը չի կարգավորվելու»,- ասաց նա։

Աշոտյանը կոչ արեց չտարվել Ադրբեջանի նախագահի բարեկրթությամբ ու շնորհքով, այլապես նա կարող է «շատ շնորհքով ներխուժել Արցախ»։

ՀՀԿ փոխնախագահը ևս մեկ խնդրանք ուներ Փաշինյանին։

«Իշխանությունը վերարտադրելու ցանկությունը գուցե հետաքրքիր է, կարևոր է, բնական է, բայց հանկարծ մեր երկիրը չներքաշեք դրա խաթր մեզ չվերաբերող աշխարհաքաղաքական խաղերի մեջ», — ասաց նա։

Իսկ ելույթի ավարտին Աշոտյանը Փաշինյանին առաջարկեց` եթե Ալիևի հետ օպերատիվ կապը ստացվել է, պետք է նրանից ճշտել հայ երկու գերիների` Կարեն Ղազարյանի ու Զավեն Կարապետյանի ճակատագրերը։

Նշենք, որ 2018 թ–ի հուլիսի 15-ին ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել, թե «հայկական դիվերսիոն ներխուժում է կանխել Ղազախի հատվածում, և գերի է վերցրել «դիվերսիոն խմբի» անդամներից մեկին` Կարեն Ղազարյանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ  Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում։ Նա ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։ Զավեն Կարապետյանի գերեվարության մասին հայտնի է դարձել 2017 թվականի հունիսին։ Այս մասին հայտարարել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Որոշ ժամանակ անց հայաստանյան լրատվամիջոցները պարզեցին, որ Զավեն Կարապետյանը զինված ուժերում չի ծառայել, քանի որ ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Մշտական բնակության վայր չունի, մեծացել է մանկատանը գրանցված է Վանաձորի ծերանոցի հասցեում։

Լրահոս
0