Դանակահարություն Երևանում. ձերբակալվել են հայրը և նրա երեք որդիները

© Sputnik / Andranik Ghazaryan / Автомобиль дорожной полиции Армении
Автомобиль дорожной полиции Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում է Երևանում կատարված դանակահարության մասին։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության (ԵՔՔՎ) Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հինգ անձանց դանակահարության դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Обстановка в мед.центре Григор Лусаворич, куда доставлены раненные при взрыве ресторана Бургер кинг - Sputnik Արմենիա
Երևանում 14-ամյա դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

2018թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 23:00-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդներ, որոնցից մեկը՝ ձախ նստաթմբի ծակած վերքով, մյուսը բազմակի ծակած վերքերով:

Նույն օրը՝ ժամը 23:45-ին, նույն բժշկական կենտրոնից դարձյալ ստացվել են ահազանգեր այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել ևս երկու երիտասարդ, որոնցից մեկի մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերքեր», իսկ մյուսի մոտ առակ են եղել բազմակի ծակած վերքեր:

Հաջորդ օրը՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից կրկին ահազանգ է ստացվել այն մասին, որ «ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել ևս մի երիտասարդ:

Նախաքննությամբ իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, մասնակիցների ինքնությունը, դրդապատճառը, դեպքի վայրը:

Պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Տիմիրյազևի փողոցում տեղի ունեցած նույն վիճաբանության ժամանակ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նույն ընտանիքի անդամներ են՝ հայրը և նրա երեք որդիները, որոնք ձերբակալվել են:

Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոն տեղափոխված հինգ երիտասարդները ճանաչվել են տուժող, սակայն, ըստ բժշկի տեղեկանքի, նրանք ի վիճակի չեն եղել ցուցմունք տալ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, օրենքով սահմանված կարգով զննվել են ավտոմեքենաներ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ վերցվել են արյան նմուշներ, կատարվել է քննչական փորձարարություն, առգրավվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել շուրջ երկու տասնյակ վկա: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0