ՀՅԴ-ն իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից

© Sputnik / Aram Nersesyan / Заседание правительства Армении (21 июня 2018). Еревaн
Заседание правительства Армении (21 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավելի ուշ ՀՅԴ գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Հաշվի առնելով ներկայիս լարված եւ ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից։ Այդ մասին  «Երկիր Մեդիա»-ի լրագրողի հետ զրույցում հայտնել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ կառավարության կազմում ՀՅԴ-ն ուներ 4 ներկայացուցիչ՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը և Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը:

Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը Բաղրամյան փողոցում հավաքված մարդկանց առաջ ելույթի ժամանակ հայտարարեց, որ արձակում է ՀՅԴ նախարարներին և մարզպետներին:

Լրահոս
0