00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ու Ալիևն առանց էյֆորիայի. Բաքուն փորձում է «ցրել» Վիեննայի համաձայնագիրը

© Sputnik / Михаил Метцель/ТАСС/POOLЗаседание Совета глав государств СНГ в Душанбе
Заседание Совета глав государств СНГ в Душанбе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջնագծում խաղաղություն պահպանելու պատրաստակամության մասին Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունը հակասում է վերջին տարիների նրա քաղաքականությանը։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ոչ պաշտոնական զրույցը  բավական զարմանալի էր` հաշվի առնելով երկու երկրների ներկայիս հարաբերությունները։

Отрывок программы Москва. Кремль. Путин. от 30.09.18 - Sputnik Արմենիա
Փաշինյանի և Ալիևի հանդիպումը վերելակում. սենսացիոն կադրեր

Իլհամ Ալիևի հետ ունեցած, ինչպես պարզվեց բավական առարկայական զրույցից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմեց ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ հրադադարի պահպանման ռեժիմի մասին։ Այդ ամենը նա հաստատեց արդեն Երևանում։

Sputnik Արմենիան զրուցել է փորձագետների հետ այն մասին, թե որքանով են այդ պայմանավորվածությունները կենսունակ հաշվի առնելով անցյալի հարուստ փորձը։

«Նորավանք» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը տեղի ունեցած զրույցի փաստը դրական է գնահատում։

«Երկու երկրների առաջնորդները պետք է բանակցություններ վարեն, սակայն դրանից առաջ նրանք պետք է անձամբ ճանաչեն միմյանց, շփում հաստատեն։ Մինչ այդ նրանք նման հնարավորություն չեն ունեցել», – ասաց Վերանյանը։

Ինչ վերաբերում է սահմանին խաղաղություն պահպանելու Ադրբեջանի պատրաստակամությանը, ապա այդ մասին Ալիևը, ըստ Վերանյանի, առաջին անգամը չէ, որ հայտարարում է։ Այլ  հարց է, որ նրա հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Ադրբեջանը գրեթե միշտ խախտում է հայկական կողմի և ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այսինքն` հայտարարությունները պետք է որպես ֆորմալ ընկալել», – ասաց Վերանյանը։

Արցախյան հարցի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը կարող է փոխվել միայն իրավիճակի գնահատման բերումով։ Հայաստանում նոր թիմ է իշխանության եկել։ Բաքուն, Վերանյանի կարծիքով, փորձում է առավելագույն դիվիդենտներ ստանալ`  բաց չթողնելով Հայաստանի նոր իշխանությունների «ընձեռած» ցանկացած հնարավորություն։

Руководитель центра политических исследований фонда Нораванк Карен Веранян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վերանյան. «Հրադադարի ռեժիմի պահպանման խոսակցություններ միշտ են եղել»

Հակամարտության և բանակցությունների վերաբերյալ ռազմավարական տեսանկյունից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտեցումներում շարժ չկա, և հազիվ թե լինի։

Ադրբեջանի ղեկավարությունը սկզբում փորձում է հասկանալ, թե ինչ մոտեցում ունի Հայաստանի նոր կառավարությունը, դրանից հետո տարբեր մանևրումների և ճնշումների միջոցով կփորձի առավելագույն օգուտ քաղել, կարծում է փորձագետը։

Սահմանին սրվածությունը հայկական շահերից չի բխում, քանի որ այն` հաղթած կողմն է։ Իսկ այն, որ Ադրբեջանն ակտիվորեն զինվում է, մեծացնում է ռազմական բյուջեն, մշտապես ռազմական հայտարարություններ է անում (չենք խոսում այն մասին, որ նա իբրև թե Երևանը Հայաստանին «վարձակալության» է տվել),  ապացուցում է, որ նա պատերազմի է պատրաստվում։

«Նման պայմաններում փոխզիջումների ձևաչափը որևէ երաշխիք չի տալիս, որ Ադրբեջանը վաղը Մեղրիի կամ Երևանի հարց չի բարձրացնի», – ասաց Վերանյանը։

Այդ ամենը հաշվի առնելով, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև ուղիղ կապ ստեղծելու առաջարկությունը, իհարկե, նույնպես կարելի է ողջունել, սակայն փորձը ցույց է տվել,  որ դա որևէ լուրջ բանի չի հանգեցնի։

Ավելին, ԵԱՀԿ ՄԽ–ն բազմիցս է փորձել հասնել այն բանին, որ նման կապ ստեղծվի, նվազեցվի լարվածությունն ու կողմերի միջև վստահություն հաստատվի։

«Ադրբեջանը դրան օբյեկտիվորեն պատրաստ չէ», – ասաց Վերանյանը, նշելով, որ Բաքուն շարունակում է ռազմական գործողությունների պատրաստվել։

Այդ պատճառով, բանակցային գործընթացի հետ մեկտեղ, Հայաստանն ու Արցախը երկու սցենարի զարգացմանն էլ պետք է պատրաստ լինեն։

Встреча президентов Армении и Карабаха Армена Саркисяна и Бако Саакяна (2 сентября 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է դուրս գալ եռակողմ պայքարի շրջանակից. Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր հերթին նույնպես կարծում է, որ սկզբունքորեն պետք է ողջունել Փաշինյանի և Ալիևի շփումը, եթե նույնիսկ այն «ոտքի վրա» է տեղի ունեցել։ Չէ՞ որ ամենավատ բանակցություններն ավելի լավ են քան դրանց բացակայությունը։

Մյուս կողմից` լուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվում  երկար նախապատրաստական աշխատանքի արդյունքում, և արդեն հետագայում են ավարտվում առաջնորդների հանդիպումով։

«Շատ կուզեի, որ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածությունը կայուն կերպով պահպանվեր, և դա նպաստեր առաջնագծում հրադադարի պահպանմանը։ Սակայն ես մի փոքր վատատեսորեն եմ տրամադրված», – ասաց Սուրենյանցը։

Նրա խոսքով` պայմանավորվածությունները, իհարկե, բխում են Վիեննայի և Մինսկի համաձայնագրերի, սակայն երկու տարիների ընթացում Ադրբեջանը հրաժարվում էր դրանք կատարել, անկախ նրանից, որ դրանք միջազգային երաշխիքներ ունեին։

Բացի այդ, այդ երկու տարին ուղեկցվում էին Բաքվի ռազմատենչ հայտարարություններով, վերջին երկու–երեք ամսվա ընթացքում սահմանին լարվածությունն իր գագաթնակետին հասավ` նոր լայնամասշտաբ գործողությունների վտանգ ստեղծելով։

Заседание Совета глав государств СНГ в Душанбе - Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Ալիևը 2 րոպեում «ջրեցի՞ն» պայմանավորվածությունները. քաղաքագետը մտահոգված է

Այս պայմաններում զարմանալի է, որ Ալիևը առանց դիվանագիտական պատրաստվածության Փաշինյանի հետ նման համաձայնության է եկել։

«Տեղի ունեցածը չի բխում Ադրբեջանի ներկայիս քաղաքականության տրամաբանությունից։ Ավելին, մտավախություն կա, որ սա Բաքվի հերթական փորձն է օրակարգից հանել Վիեննայի և Մինսկի համաձայնագրերը», – ասաց Սուրենյանցը։

Նա կոչ արեց պայմանավորվածություններ դրական գնահատել, սակայն առանց էյֆորիայի։

Հիշեցնենք` Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու, ինչպես նաև երկխոսությանն ու բանակցություններին հավատարիմ մնալու մասին։ Կողմերի երրորդ կարևոր պայմանավորվածությունը, ըստ պաշտոնական հայտարարությունների, նրանց միջև օպերատիվ կապի հաստատումն է եղել։

Լրահոս
0