ՀՀ նախագահը ստորագրեց նախարարներին աշխատանքից ազատելու հրամանները

© Photo : official site of the President of RA / Правительство Армении после принесения клятвы в резиденции президента Армении (21 мая 2018). Еревaн
Правительство Армении после принесения клятвы в резиденции президента Армении (21 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետը հայտարարել է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին:

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Այս գիշեր ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրերով վերջականապես հաստատվեց՝ ՀՀ կառավարության ԲՀԿ և ՀՅԴ անդամները ազատվեցին զբաղեցրած պաշտոններից:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվել են ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական վեց նախարարները:

Премьер-министр Никол Пашинян и вице-премьер Арарат Мирзоян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վարչապետը հենց հանրահավաքի ժամանակ ստորագրեց նախարարների և մարզպետների ազատման հրամանը

Մասնավարպես, աշխատանքից ազատվել են Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ), Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը (ԲՀԿ), Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ), Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը (ԲՀԿ), գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը (ՀՅԴ) և տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ):

Հիշեցնենք՝ ԲՀԿ-ի կողմից առաջադրված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ ցանկանում է մնալ և շարունակել աշխատել կառավարությունում։

Հիշեցնենք նաև, որ երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։ Մինչ այդ ՀՅԴ-ն արդեն հետ էր կանչել իր 2 նախարարներին:

Հոկտեմբերի 2-ին 2-րդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ ձայներով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Օրինագծին կողմ են քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։

Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել էին Բաղրամյան պողոտայում և շրջափակել ԱԺ շենքը: Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց, որ քաղաքական առումով աննախադեպ հանդիպում էր, և որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին:

Լրահոս
0