Հետաձգված ԱԺ նիստը սկսվեց և տևեց 10 րոպե

© Sputnik / Aram Nersesyan / Внеочередное заседание Национального собрания (28 августа 2018). Еревaн
Внеочередное заседание Национального собрания (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
10 րոպեի ընթացքում խորհրդարանը հաստատեց երեկվա նիստում քննարկված մի շարք օրինագծեր։

ԵՐԵՎԱՆ, 3 Հոկտեմբեր — Sputnik. 2 ժամ հետաձգվելուց հետո, 12: 00-ին հայտարարված ընդմիջումից հետո, ԱԺ-ն, վերջապես, կարողացավ գումարել այսօր նախատեսված նիստը: Առավոտյան 10:00-ին, քվորումի բացակայության հետևանքով, անորոշ ժամանակով հետաձգված նիստը մեկնարկեց 57 պատգամավորի ներկայությամբ, բայց տևեց ընդամենը 10 րոպե:

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
ԱԺ-ն սպասում է պատգամավորներին

Այդ ընթացքում խորհրդարանը հաստատեց երեկվա նիստում քննարկված մի շարք օրինագծեր, որոնց թվում նաև` ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը: ԱԺ նախագահի առաջարկությամբ ստեղծվող հանձնաժողովը պետք է քննարկի Հայաստանի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը և գործող սակագների հիմնավորվածությունը:

Հանձնաժողովում ՀՀԿ-ն պետք է ունենա` 5, ԲՀԿ` 3, «Ելք»` 2, ՀՅԴ` 1 անդամ: Այսպիսով` ԱԺ-ն ավարտեց աշխատանքը` մինչև 16:00-ն, երբ նախատեսվում է կառավարության հետ հարց ու պատասխանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր առավոտյան չկարողացավ շարունակել քառօրյա նիստերի հերթական օրվա աշխատանքները` քվորում չլինելու պատճառով: Ժամը 10:00-ին 105 պատգամավորներից դահլիճում ներկա էր 40-ը:

Լրահոս
0