00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանյան իրադարձություններն ինչպե՞ս կանդրադառնան Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի վրա

© Sputnik / Aram NersesyanЧрезвычайный и полномочный посол Франции в Армении Джонатан Лакот возложили цветы к звезде Шарля Азнавура (1 октября 2018). Еревaн
Чрезвычайный и полномочный посол Франции в Армении Джонатан Лакот возложили цветы к звезде Шарля Азнавура (1 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջոնաթան Լաքոտը հավատում է, որ Հայաստանը պատշաճ մակարդակով կընդունի գագաթաժողովը։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը հույս ունի, որ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տեղի կունենա ամենաբարձր մակարդակում։ Այս մասին նա ասաց լրագրողներին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գրքի շնորհանդեսից հետո։

Никол Пашинян - Sputnik Արմենիա
Փաշինյանի «բոնժուղը» հիացրեց Ֆրանկոֆոնիայի հյուրերին

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը տեղի կունենա Երևանում այս տարվա հոկտեմբերի 11-12-ը «Ապրենք միասին» կարգախոսով։

Պատասխանելով այն հարցին, թե կխանգարեն արդյոք Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները գագաթաժողովի անցկացմանը, Լաքոտը պատասխանեց, որ դեսպանները չեն խառնվում այն երկրի ներքին գործերին, որտեղ դիվանագիտական առաքելություն են իրականացնում։

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 2-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ քվեներով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։ Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել էին Բաղրամյան պողոտայում և շրջափակել ԱԺ շենքը: Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց, որ քաղաքական առումով աննախադեպ հանդիպում էր, և որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին:

«Մենք չենք միջամտում ներքին գործընթացներին, բայց ես կապ եմ պահպանում այդ իրադարձությունների մասնակիցներից շատերի հետ։ Մենք հավատում ենք, որ Հայաստանը կընդունի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, և այն ըստ արժանվույն կանցնի», — ասաց դեսպանը։

Դիվանագետը նշեց, որ հաջորդ շաբաթ, պատկերավոր ասած, գրեթե ամբողջ աշխարհը կհանդիպի Հայաստանի հետ, և երկրի համար դա պատմական իրադարձություն է։

«Դա շփվելու և ֆրանկոֆոն աշխարհի հետ կապ հաստատելու հազվագյուտ հնարավորություն է», — ընդգծեց Լաքոտը։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ին։ Ակնկալվում է, որ Հայաստանը կհյուրընկալի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին և այլ բարձրաստիճան անձանց։ Ընդհանուր առմամբ Հայաստան է ժամանելու մինչև 150 պատվիրակություն` 84 մասնակից, ասոցացված անդամ ու դիտորդ երկրներից։

ՀՀ ԱԳՆ-ն գագաթնաժողովի անցկացման համար 120 մլն դրամ կստանա (մոտ 250 հազար դոլար)։ Այդ գումարով կլուծվի հյուրերի կացության հարցը (այդ թվում` լրագրողների մեծ խմբի), ինչպես նաև տոնական միջոցառումներ կանցկացվեն։

Լրահոս
0