00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի ընդդիմադիրները նոր թափ հաղորդեցին հեղափոխական ցնծությանը. Բադալյան

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Армении Никол Пашинян после встречи с руководителем фракции РПА Ваграмом Багдасаряном (1 октября 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян после встречи с руководителем фракции РПА Ваграмом Багдасаряном (1 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգը կարծում է, որ ՀՀԿ, «Ծառուկյան» ու ՀՅԴ խմբակցությունների պահվածքը ժամանակ շահելու, մինչև տարեվերջ արտահերթ ընտրությունների անցկացումը տապալելու փորձ է։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Խորհրդարանական ուժերը Հայաստանում ոչ ադեկվատ ձևով ընդունեցին ստեղծված քաղաքական իրավիճակը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առճակատման գնալը կոպիտ սխալ էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով ԱԺ կանոնակարգ օրենքում երեկ կատարված փոփոխություններն ու Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքը։

Армен Бадалян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բադալյան. «Նրանք պիտի փոխեին իրենց իմիջը, հատկապես` ՀՀԿ–ն»

Բադալյանի խոսքով` Հանրապետական կուսակցության, «Ծառուկյան» դաշինքի ու Դաշնակցություն խմբակցությունների պահվածքը ժամանակ շահելու, մինչև տարեվերջ արտահերթ ընտրությունների անցկացումը տապալելու փորձ է։

«Եթե մինչև հոկտեմբերի 2-ը պայմանավորվածություն ձեռք բերելու, որոշակի փոխզիջումների հասնելու հնարավորություն կար, այդ թվում նաև նոր խորհրդարանում այդ ուժերի ներկայության վերաբերյալ, ապա հիմա այդ հնարավորությունները զրոյական են դարձել։ Նրանք, ըստ էության, կտրել են ճյուղը, որի վրա նստած էին», — նշեց փորձագետը։

Ընդ որում` եթե հանրապետականների մոտիվացիան կարելի է հասկանալ, ապա անհասկանալի է` ինչու «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն, որոնք կառավարությունում պորտֆելներ ունեին, որոշեցին այսքան անմտորեն հրաժարվել Փաշինյանի թիմից։

«Հավանաբար ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը որոշել են միանալ ՀՀԿ-ին` այդպիսով փորձելով ճնշում գործադրել Փաշինյանի վրա ու առաջիկա խորհրդարանում հնարավորինս շատ տեղ ստանալ։ Սակայն հակառակ ազդեցություն եղավ», — նշեց նա։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ ժամանակի ընթացքում վարչապետը միայն կուժեղացնի ճնշումը ընդդիմադիրների վրա` օգտագործելով բնակչության լայն զանգվածների աջակցությունը։ Նրա խոսքով` խորհրդարանական երեք ուժերն ըստ էության ուժեղացրին «հեղափոխական» ցնծությունը։ Վերջին շրջանում այն մարում էր, Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշն ընկնում էր, սակայն սկանդալային ուղղումների ընդունմամբ վարչապետի հակառակորդները նոր թափ տվեցին հասարակական տրամադրություններին։

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 2-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ քվեներով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։ Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել էին Բաղրամյան պողոտայում և շրջափակել ԱԺ շենքը: Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց, որ քաղաքական առումով աննախադեպ հանդիպում էր, և որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին:

 

Լրահոս
0