00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հուսամ` չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը Երևանում քայլելու պրոբլեմ ունենա. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Армении Никол Пашинян в Парламенте (7 июня 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян в Парламенте (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը խոսեց համացանցում հրապարակված սկանդալային տեսանյութի մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Երեկվա միջադեպը վկայում է, որ ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել իմ հրահանգը, այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով պատգամավոր Լենա Նազարյանի այն հարցին, թե տեղյակ է արդյոք, որ պատգամավոր Միհրան Պողոսյանն ու նրա հետ եղած մարդիկ ԱԺ-ից դուրս գալուց հետո հայհոյանքներ են հնչեցրել քաղաքացիների հասցեին։

Оружие и очень много наркотиков: СНБ Армении показало видео обысков в доме племянника Сержа Саргсяна - Sputnik Արմենիա
Հայ օլիգարխների թիկնապահներին «ասֆալտին փռելը» ոստիկաններին հաճույք չի պատճառում

«Այդ միջադեպը վկայում է` ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում հնչեցրած իմ այն հրահանգը, որ որոշ օլիգարխների և նրանց թիկնապահների պետք է պառկեցնել ասֆալտին։ Եթե այդ հրահանգը պատշաճ կատարված լիներ, երեկվա միջադեպը չէր լինի։ Համոզված եմ` նրանք բաց թողածն անպայման կլրացնեն»,- պատասխանեց Փաշինյանը։

Վարչապետը պատմեց, որ երեկ, երբ շփվել է Հանրապետական խմբակցության ներկայացուցիչների հետ և մտել է ԱԺ նախագահի աշխատասենյակ, գործընկերները բավականին հուզված են եղել։ Փաշինյանը փորձել է թոթափել լարվածությունը, նույնիսկ կատակներ է արել։

«Բազմիցս ասել եմ և էլի եմ ասում, որ որևէ մեկը չփորձի հանկարծ մեր ժպիտները մեկնաբանել որպես թուլություն։ Եվ երեկ, երբ խոսք էր գնում, թե ես ինչ եմ ակնկալում ՀՀԿ-ից, ասացի հետևյալը` դուք շատ եք բողոքում, որ սոցիալական ցանցերում, հրապարակային, այլ տեղերում մարդիկ հայհոյում են ձեզ, վիրավորական բառապաշար են օգտագործում, և դա ատելության քարոզչություն է։ Ես ասացի, որ դուք մեզ աջակցեք, որպեսզի այդ երևույթը հաղթահարենք»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով` քննությունը կպարզի` երեկվա միջադեպի մասնակիցները Միհրան Պողոսյանի թիկնապահներն են եղել, թե ոչ։

Никол Пашинян на предвыборном митинге Айка Марутяна (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նույն գույնի «նասկիներով» օլիգարխներ այլևս չեն լինելու. Փաշինյանը գնահատում է օրինապահին

«Եվ եթե պարզվի, որ նա իսկապես այդպիսի պահվածք է դրսևորել, կնշանակի, որ նա լավ չի հասկանում` ինչ է կատարվել այդ սենյակում և ինչ է կատարվում Հայաստանում։ Ուղիղ եմ ուզում ասել, որ երեկ ես զգացի` ինձնից առավել շատ ջանքեր են պահանջվում, որպեսզի մեր հայրենակիցներին հասանելի դարձնեմ իմ խնդրանքներն ու հորդորները, որ ԱԺ պատգամավորների և հատկապես ՀՀԿ-ի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք դրսևորեն։ Այս առումով մենք իսկապես ունենք պրոբլեմ։ Եթե պարզվի` որևէ ՀՀԿ-ական, ոչ ՀՀԿ-ական, որևէ պատգամավոր կամ պատգամավորի, այսպես կոչված, ուղեկցող անձինք նման պահվածքն են դրսևորում, նրանք շատ խիստ հակահարված կստանան»,- ասաց վարչապետը։

Նա հույս հայտնեց, որ օրենքն այնքան զորեղ կգտնվի, որպեսզի քաղաքացիներն իրենց բավարարված կզգան։

«Եվ չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը և նրա նմանները Երևանի փողոցներում քայլելու պրոբլեմ ունենան։ Ուզում եմ զգուշացնել բոլոր նրանց, ովքեր այդպիսի արարքների հեղինակներ են, նրանք շատ հաստատուն քայլերով գնում են այդ ուղղությամբ։ Մեր ուժերը կարող են չբավարարել ոմանց Երևանի փողոցներում քայլելու իրավունքը պատշաճ ձևով կազմակերպելու համար»,- շեշտեց Փաշինյանը։

Նա հայտնեց, որ իր տեղեկություններով` այդ գործով արդեն կան բերված ենթարկվածներ։

Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 2-ին, միջադեպ է տեղի ունեցել ցուցարարների և ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) միջև. պատգամավորը հայհոյանքներ է հնչեցրել ցուցարարների հասցեին: Համացանցում հրապարակվել է նաև միջադեպի տեսանյութը։

Լրահոս
0