Ռուսաստանը Սիրիային С-300 համակարգեր է տրամադրել

© Пресс-служба ЮВО / Российские зенитчики прибыли в Армению после боевых стрельб из ЗРК С-300В на полигоне «Капустин Яр»
Российские зенитчики прибыли в Армению после боевых стрельб из ЗРК С-300В на полигоне «Капустин Яр» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սիրիայում С-300–ի վրա աշխատելու համար անհրաժեշտ անձնակազմի ընտրությունն արդեն արված է։ Կադրերի նախապատրաստումը մի քանի ամիս կտևի։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվան արդեն Դամասկոսին է փոխանցել С-300 զենիթահրթիռային համակարգեր։ Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին,  հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

ՀՕՊ սիրիական համակարգերի ուժեղացման առաջնային նպատակը` ռուս զինծառայողների պաշտպանությունն է։

Последствия артобстрелов Африна в Сирии - Sputnik Արմենիա
Սիրիան մի քանի ամիս առաջ է օգնության խնդրանքով դիմել Հայաստանին

Շոյգուի խոսքով՝ Սիրիայում հակաօդային պաշտպանության միասնական համակարգի գործարկման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 20-ին։

Բացի այդ Սիրիայում С-300–ի վրա աշխատելու համար անհրաժեշտ անձնակազմի ընտրությունն արդեն արված է։ Կադրերի նախապատրաստումը մի քանի ամիս կտևի։

Նախարարը նաև ավելացրել է, որ Ռուսաստանն ուժեղացրել է Սիրիայում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները։ Այդ նպատակով արաբական հանրապետությանը նոր սարքավորումներ է տրամադրվել։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ Մոսկվան որոշել է Դամասկոսին փոխանցել С-300 համակարգը։

Պաշտպանության նախարարը ընդգծել է, որ 2013 թվականին Ռուսաստանը` Իսրայելի խնդրանքով, կասեցրել է Սիրիային համալիրներ տրամադրելը, սակայն այժմ իրավիճակը փոխվել է։

Լրահոս
0