Փաշինյանը Աշոտյանից պահանջում է հատ–հատ հրապարակել իր նշած դեպքերը

© Sputnik / Asatur Yesayants / Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн
Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետը խոստանում է, որ եթե դրանք իրականությանը համապատասխանեն, ոստիկանությունը կզբաղվի դրանցով։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 2–ի երեկոյան  ԱԺ–ի դիմաց տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ միջադեպեր են եղել, մեքենաներ են ջարդվել, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

В Национальном Собрании РА - Sputnik Արմենիա
Ինչու էր ԱԺ-ն հավաքվել երեկոյան, և ինչ էր ասել Փաշինյանը ցերեկը. պարզաբանում է Աշոտյանը

«Երեկ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում»,–գրել է Փաշինյանը:

Նա առաջարկում է, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3–ի ԱԺ–ում տեղի ունեցած կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ասել էր, որ հանրահավաքի ժամանակ ցուցարարները վնասել են ավտոմեքենաներ։

Լրահոս
0