Զինծառայողների ծառայության ժամկետը 1 ամսով կպակասի՞. ՊՆ–ի պարզաբանումը

© Photo : official site of the MoD of RA / Военнослужащие армянской армии
Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շարքային զինծառայողների շրջանում լուր է տարածվել, թե զինծառայության երկու տարին մեկ ամսով կրճատվելու է։ ՊՆ–ն այդ լուրն անհեթեթություն է համարում։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Զինված ուժերի շարքային զինծառայության ժամկետը կրճատելու լուրն իրականությանը չի համապատասխանում։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Այդպիսի բան չկա, լուրը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա։

Ըստ Հովհաննիսյանի` այդ թեմայով քննարկումներ չեն նախատեսվում նաև առաջիկայում։

Նշենք, որ վերջին ամիսներին ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող զինվորների ու կրտսեր սպայակազմի շրջանում լուրեր են պտտվում, թե զինվորական պարտադիր ծառայության երկու տարին մեկ ամսով կրճատվելու է, և զինվորները մեկ ամիս շուտ են զորացրվելու։

Լրահոս
0