Տիգրան Բալայանը հրաժեշտ է տվել. ո՞ւր է նա գնալու

© Sputnik / Aram NersesyanБрифинг пресс секретаря МИД Тиграна Балаяна
Брифинг пресс секретаря МИД Тиграна Балаяна - Sputnik Արմենիա
ԱԳՆ մամուլի խոսնակը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել եվրոպական երկրներից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Տիգրան Բալայանը լքում է ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքում կատարած գրառման մեջ։

Բալայանը վերհիշել է այդ պաշտոնում անցած իր ուղին` նշելով, որ «2008թ. փետրվարին ԱԳՆ խոսնակի պարտականությունների կատարման ստանձնումը տեղի ունեցավ շատ անսպասելի, Հայաստանի համար շատ ծանր ժամանակահատվածում, հանգամանքների բերումով»։

Президент Армении Армен Саркисян у мемориала Мать Армения (9 мая 2018). Парк Победы, Ереван - Sputnik Արմենիա
Հայաստանը նոր նախարարներ ունի. Սարգսյանը ստորագրեց հրամանագրերը

Բալայանը նշում է, որ խոսնակի պաշտոնը թողնում է բավականության զգացումով, քանի որ այդ տարիների ընթացքում իրեն բախտ է վիճակվել աշխատել կայացած ու իրենց պարտականությունները գերազանց իրականացնող թիմում։

«Համոզված եմ, որ Հայաստանում առկա նոր իրավիճակում գործընկերներս ավելի թարմ ու ստեղծարար մոտեցումներով առավել բեղմնավոր են աշխատելու, նոր օրինակելի մակարդակի են բարձրացնելու արտգործնախարարության և նրա գործունեության հանրային ընկալումը ու շարունակելու են արդյունավետ պաշտպանել Հայաստանի շահերը»,– գրել է նա` միաժամանակ հայտնելով, որ աշխատանքը շարունակելու է եվրոպական երկրներից մեկում ՀՀ դեսպանի պաշտոնում, ինչի մասին առաջարկն ստացել է ՀՀ վարչապետից։

Իսկ, թե որ երկիր է գործուղվելու Բալայանը, քիչ առաջ բացահայտեց ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։ Նախագահի ստորագրած հրամանով Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա):

Այստեղ նա փոխարինելու է Գարեգին Մելքոնյանին, որը նախագահի մեկ այլ հրամանով հետ է կանչվել Նիդեռլանդներից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա):

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала