ԱԺ–ն օրենքն ընդունեց, բայց հոկտեմբերի 11-ն ու 12-ը դեռ ոչ աշխատանքային չեն

© Sputnik / Asatur Yesayants / Внеочередное заседание Национального Собрания (7 июня 2018). Еревaн
Внеочередное заседание Национального Собрания (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ–ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ–ը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը:

Депутат от фракции Елк Сасун Микаелян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ով ինչ է արել Ֆրանկոֆոնիայի համար. նախկին ու ներկա իշխանությունների վեճն ԱԺ-ում

Այս փոփոխությունը կառավարությանն իրավունք կտա աշխատանքային օրերի տեղափոխման վերաբերյալ որոշում կայացնել «բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ», քանի որ մինչ այժմ կառավարությունը կարող էր աշխատանքային օրերը տեղափոխելու որոշում կայացնել բացառապես տոների ու հիշատակի օրերի դեպքում։

Օրենքի փոփոխության բուն նպատակն այն է, որ գործադիրն իրավունք ստանա ոչ աշխատանքային սահմանել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի առավել հագեցած 2 օրերը` հոկտեմբերի 11-12-ը:

Այս մասին որոշումը գործադիրը պետք է ընդունի առաջիկա շաբաթվա առաջին 3 օրերի ընթացքում։ Իսկ մինչ այդ ԱԺ–ի ընդունած օրինագիծը պետք է վավերացվի ՀՀ նախագահի կողմից։

Լրահոս
0