Ֆելիքս Ցոլակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

© Sputnik / Armenuhi Mkhoyan / Феликс Цолакян
Феликс Цолакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պատգամավորն ԱԺ նախագահին խնդրել է ընդունել իր հրաժարականը:

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը դիմել է ԱԺ նախագահին` հայտնելով, որ դադարեցնում է իր պատգամավորական լիազորությունները: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ կառավորություն - Sputnik Արմենիա
Փաշինյանի 11 ընկերներն ու պաշտոնից ազատված 6 նախարարները

Հիշեցնենք, Ցոլակյանը երեկ ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության նախկին անդամ Ֆելիքս Ցոլակյանը մայիսի 1-ին և 8-ին կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանիթեկնածությանը, ինչից հետո խմբակցությունից դուրս գալու դիմում էր գրել:

Ֆելիքս Ցոլակյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Այս տարվա հունիսին Ցոլակյանը հայտարարել էր ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու հայտ ներկայացնելու մասին:

Ծնվել է 1952թ. հունվարի 27-ին Շիրակի մարզի (նախկինում՝ Անիի շրջան) Ներքին Ջրափի գյուղում:

Լրահոս
0