Հովտաշեն գյուղի ջրանցքից դիակ են դուրս բերել

© Photo : official site of the MES of RA / Спасатели МЧС Армении в Чаренцаване
Спасатели МЧС Армении в Чаренцаване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փրկարարներն ահազանգից ժամեր անց դուրս են բերել 55 տարեկան քաղաքացու դին։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 4-ին, ժամը 16:29-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ջրանցքում քաղաքացի է խեղդվում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 22:21-ին ջրափրկարարները դուրս են բերել Ա. Ս.-ի (ծնված 1963 թ.) դին:

Լրահոս
0