«Վստրեչի ապերին» Դուբայից Երևան բերեցին

© Sputnik / Asatur Yesayants / Аэропорт "Звартноц" после сообщения о бомбе
Аэропорт Звартноц после сообщения о бомбе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հետախուզվող Արամ Վարդանյանին հայտնաբերել են Միացյալ Արաբական Էմիրություններում։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. «Վստրեչի ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանը էքստրադիցիայի է ենթարկվել Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Հոկտեմբերի 4-ին, ոստիկանության ՔՀԳ վարչության և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների ուղեկցությամբ, Միացյալ Արաբական Էմիրություններից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հանցանք կատարելու մեջ մեղադրվող 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել:

Полиция - Sputnik Արմենիա
«Վստրեչի ապերի» և «Դոն Պիպոյի» դեմ մահափորձ նախապատրաստող անձանց վնասազերծման տեսանյութը

Հուլիսի 30-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ԱԿԲ-ից ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն էր ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում Արամ Վարդանյանը հայտնաբերվել և ձերբակալվել է:

Արամ Վարդանյանը կալանավորված է։ Կատարվում է նախաքննություն:

Լրահոս
0