ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում մի շարք օրակարգային հարցեր են քննարկվել

© Sputnik / Asatur YesayantsРеспубликанская партия Армении
Республиканская партия Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ՀՀԿ ԳՄ նիստը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստ:

Ինչպես տեղեկանում ենք կուսակցության պաշտոնական կայքից՝ այն վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Участие председателя Государственной Думы С.Е.Нарышкина в сессии ПАСЕ - Sputnik Արմենիա
Արդյո՞ք ԵԽԽՎ–ն ճնշում կգործադրի Հայաստանի վրա. ՀՀԿ–ն մեղադրանքները չի ընդունում

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը և երկրում սահմանադրականության պահպանման խնդիրները:

Ներկայացվել են տեղեկություններ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործունեության մասին: Քննարկվել է նաև կուսակցության բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքը:

Անդրադարձ է կատարվել ՀՀԿ միջազգային համագործակցության ծրագրերին, մասնավորապես՝ Հելսինկիում կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության գալիք համագումարին և Քաղաքական համաժողովին ՀՀԿ պատվիրակության մասնակցությանը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала