Կորել է Ինտերպոլի ղեկավարը

© AFP 2023 / ROSLAN RAHMAN / AFP Интерпол
Интерпол - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեն Հունվեյը Չինաստան է մեկնել սեպտեմբերի 29-ին և այլևս կապի դուրս չի եկել։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Ինտերպոլի ղեկավար Մեն Հունվեյը Չինաստան է մեկնել և կորել է։ Այս մասին հայտնում է Europe1 ռադիոկայանը։

Լրատվամիջոցի տվյալների համաձայն` նա Չինաստան է մեկնել սեպտեմբերի 29-ին և այլևս կապի դուրս չի եկել։ Իրավապահ մարմիններին է դիմել նրա կինը, որի հետ նա Լիոնում ապրում է 2016 թվականից։

Հիշեցնենք, որ Հունվեյը 2016 թվականին փոխարինել էր Միրեյ Բալեստրազիին, որը ղեկավարում էր կազմակերպությունը 2012 թվականից և առաջին կինն էր այդ պաշտոնում ու Ֆրանսիայի երկրորդ ներկայացուցիչը։

Լրահոս
0