Հայկական մեղեդիներ աստղային երկնքի տակ. Մոսկվայի դուդուկի փառատոնն անհավանական է լինելու

© Photo : АГН "Москва"Здание московского планетария
Здание московского планетария - Sputnik Արմենիա
Դուդուկի հինգերորդ միջազգային փառատոնը տեղի կունենա Մոսկվայի պլանետարիումի Մեծ դահլիճում հոկտեմբերի 6–ին և 7–ին։ Առանց չափազանցելու կարելի է ասել, որ համերգը անհավանական և աննախադեպ է լինելու։

Լև Ռիժկով, Sputnik

Մոսկվայում դուդուկի փառատոն արդեն հինգերորդ անգամ է անցկացվում, սակայն այս տարի այն անհավանական է լինելու։ Եվ պլանետարիումի ընտրությունը, որպես համերգի անցկացման հարթակ, պատահական չէ։

Анатолий Котлячков - Sputnik Արմենիա
Դուդուկի բուժիչ ազդեցությունը. Ջիվան Գասպարյանն իրագործել է անսովոր երկրպագուի երազանքը

«Դուդուկի երաժշտությունը մարդու հոգին կապում է տիեզերքի հետ, դուրս բերում միստիկ տիրույթ, ամենօրյա փորձի սահմաններից դուրս։ Բացի այդ փառատոնը համընկել է «Տիեզերքի համաշխարհային շաբաթ» տոնի հետ», – պատմեց փառատոնի կազմակերպիչ, DUDUKIST նախագծի նախագահ Սուրեն Բաղդասարյանը։

Նա նշեց, որ Պլանետարիումում վերջերս գլխավոր փորձն անցկացրին։

«Կարելի է վստահաբար պնդել, որ մոսկվացիներին և դուդուկի նկատմամբ ոչ անտարբեր մայրաքաղաքի հյուրերին անհավանական մի բան է սպասում», – ընդգծեց կազմակերպիչը։

Բաղդասարյանն իր համախոհների հետ այս տարի շրջել է ողջ Հայաստանով և հատուկ տեսախցիկով լիագմբեթ ֆիլմ նկարահանել։ Կներկայացվեն Արարատը, Տաթևի վանքը, Երևանի համայնապատկերները և Հայաստանի աստղազարդ երկինքը։

Съемочная группа международного фестиваля дудука в Армении - Sputnik Արմենիա
Դուդուկի փառատոն Մոսկվայում. հանդիսատեսը լիովին կզգա հայկական շունչը

«Աստղային երկնքի տակ անցկացվող համերգը ուժեղ տպավորություն է գործում ոչ միայն հանդիսատեսի, այլև արտիստների վրա։ Նրանք ևս տեսնում են աստղերը։ Եվ ստացվում է, որ նրանք ոչ միայն հանդիսատեսի համար են խաղում, այլ նաև տիեզերքի, հավերժության։ Աստղերին իրենց էներգիան են հաղորդում և նոր էներգիա ստանում», – նշեց DUDUKIST նախագծի նախագահը։

Նա պատմեց, որ գլխավոր փորձից հետո արտիստները խոստովանել են, որ աստղերի տակ խաղալը բացարձակ անհավանական զգացողություն է։

Երկու օր Մոսկվայի պլանետարիումում հանդես կգան տարբեր երկրներից դուդուկի լավագույն վարպետները։ Փառատոնի մասնակիցներից մեկը Սաթի Կազանովան է։  Նա վաղուց է հետաքրքրվում էթնիկ երաժշտությամբ։ Հայտնի վիրտուոզ երաժիշտների հետ Կազանովան ստեղծել է  SATI ETNICA նախագիծը, որի շրջանակում սանսկրիտով մանտրաներ և հին չերքեզական երգեր է կատարում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала