00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նա խոստացել էր ապրել 100 տարի». Մակրոնը հրաժեշտ տվեց Ազնավուրին

© REUTERS / Charles PlatiauПрезидент Франции Эмануэль Макрон на церемонии прощания с Шарлем Азнавуром (5 октября 2018). Париж
Президент Франции Эмануэль Макрон на церемонии прощания с Шарлем Азнавуром (5 октября 2018). Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի նախագահը շեշտեց, որ իր երկրում պոետները երբեք չեն մահանում։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Ազնավուրն ուզում էր մեկ դար ապրել, խոստացել էր, բայց մահն ավելի շուտ վրա հասավ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Փարիզում աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

​Նրա խոսքով` տարիքն Ազնավուրին չէր զրկել ապրելու, ստեղծագործելու, երգելու, սիրելու և ծիծաղելու խենթ ախորժակից։

«Նա նաև մեզ էր ապրեցնում՝ ամոքելով մեր հույզերն ու զգացմունքները: Բոլոր առաքինություններից նա կարևորում էր հավատարմությունը, հավատարմությունն իր ծնողներին, կնոջը՝ Ուլային, իր երեխաներին, հազարավոր ընկերներին: Նաև հավատարմությունը Հայաստանին: Նա Հայաստանի ընկերն էր, դեսպանը, բայց նաև որդին, որը վերադարձավ, երբ տեղի ունեցավ 1988-ի երկրաշարժը,- ասաց Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահն իր ելույթում ընդգծեց. «Նա ընդմիշտ կմնա մեզ հետ, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»:

Փարիզում Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

​Շառլ Ազնավուրին հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 6-ին:

Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 6-ը սգո օր է հայտարարված:

Լրահոս
0