«Տիգրանակերտում» կայացել է հայկական ՉԹՕ-ների «պրեմիերան». տեսանյութ

© Sputnik / Asatur YesayantsВ столице стартовала выставка DigiTech (5 октября 2018). Ереван
В столице стартовала выставка DigiTech (5 октября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Զորավարժությունը առանձնահատուկ է եղել նորագույն տեխնոլոգիական լուծումների ներգրավվածությամբ:

ԵՐԵՎԱՆ, 5 Հոկտեմբեր — Sputnik. Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն:

Международный военно-технический форум «Армия-2018» в конгрессно-выставочном центре «Патриот» (21 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Լրտեսից չենք վախենում. ինչո՞վ է հետաքրքրում Հայաստանը մրցակիցներին

Այս մասին ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացրել է Արցախի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:

Ըստ նրա՝ այն առանձնահատուկ է եղել ժամանակակից մարտավարատեխնիկական հնարավորություններով օժտված մի շարք զինատեսակների ներգրավվածությամբ:

«Այդ օրն առաջին անգամ, մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում, կիրառվեցին նաև նավարկային տեղորոշման համակարգերից անկախ գործող հայրենական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հատկանշականն այն է, որ նշված անօդաչու թռչող սարքերը նախագծվել ու թողարկվում են Արցախի Հանրապետությունում և ունեն առաջադրված մարտական խնդիրը լիարժեք կատարելու բոլոր անհրաժեշտ չափորոշիչները»,-գրել է Հասրաթյանը:

Նա հավելել է նաև, որ նախքան դրանց գաղտնազերծելն ու մարտավարական զորախաղերում կիրառելը, նշված ԱԹՍ-ներն անցել են համապատասխան փորձաշրջան և լիովին ապացուցել են իրենց արդյունավետությունը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала