Ի հիշատակ Շառլ Ազնավուրի Երևանում մոմավառություն-երթ անցկացվեց

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համայն հայությունը սգում է աշխարհահռչակ շանսոնյեի մահը:

Բազմաթիվ երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր այսօր մոմերով երթի էին դուրս եկել ի հիշատակ Շառլ Ազնավուրի:

Երթը մեկնարկեց Ազնավուրի հրապարակից և ձգվեց դեպի նրա տուն-թանգարան:

Մինչ այդ՝ ամբողջ օրվա ընթացքում քաղաքացիները ծաղիկներ էին խոնարհում Ազնավուրի հրապարակում, որտեղ տեղադրված է նրա անվամբ աստղ: Իսկ մայրաքաղաքի մեծ էկրաններին ուղիղ եթերով ցուցադրվում էր Փարիզում ընթացող նրա հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունը:

Լրահոս
0