Ալինան համաշխարհային ռեկորդ սահմանեց, բայց չգերազանցեց Ժենյային. տեսանյութ

© Sputnik / Александр Вильф /  / Անցնել մեդիապահոցФигурное катание. Чемпионат мира. Женщины. Короткая программа
Фигурное катание. Чемпионат мира. Женщины. Короткая программа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գեղասահորդուհի Ալինա Զագիտովան ազատ ծրագրում միավորների քանակով համաշխարհային ռեկորդ սահմանեց, բայց չկարողացավ Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանից շատ միավորներ հավաքել։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. 2018 թվականին Փհենչհանում (Հարավային Կորեա) անցկացված օլիմպիադայի չեմպիոն, ռուս գեղասահորդ Ալինա Զագիտովան Japan Open մրցումներին կանանց մենասահքի ազատ ծրագրում 159,18 միավոր ստացավ, ինչը նոր համաշխարհային ռեկորդ է։

Ճիշտ է` այս արդյունքը մեծ հաղթանակ էր, բայց նրան մեկ միավոր չբավարարեց Եվգենյա Մեդվեդևայի բացարձակ ռեկորդը (160,46) գերազանցելու համար:

Պետք է ասել, որ Զագիտովան գերազանցեց սեփական համաշխարհային ռեկորդը (158,50), որը սահմանել էր սեպտեմբերի վերջին Գերմանիայի Օբերստդորֆում անցկացրած մրցումների ժամանակ։ Այս անգամ մրցումներն անցկացվում էին Ճապոնիայի Սայտամա քաղաքում։

Լրահոս
0