Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Եսայան. «Այսօրվա իշխանությունն ամբողջովին գիտակցում է պատասխանատվությունը»

© Sputnik / Asatur Yesayants / Մարգարիտ Եսայան
Մարգարիտ Եսայան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում, իր ձևակերպմամբ, «մի քիչ գովեց այսօրվա կառավարությանը»:
Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը խոսեց ՀՀ կառավարության կատարած որոշ քայլերի մասին և նշեց, որ այսօրվա իշխանությունն ամբողջովին գիտակցում է պատասխանատվությունը:

«Վարչապետը սեպտեմբերի կեսին «Թումո» կենտրոնում ֆրանսերեն ելույթ կարդաց, սա դրական քայլ է: Այսինքն՝ կառավարությունը գիտակցում է պահի լրջությունը: Չի կարելի միայն սևացնել ամեն ինչ, ինչը մենք այսօր որպես ընդդիմություն, չենք էլ անում»,- ասաց նա:

Միաժամանակ Եսայանն այսօրվա իշխանություններին հորդորեց գնահատել իրենցից առաջ արված դրական աշխատանքը, ինչը որոշ նախարարներ իրենց ամփոփումներում ասել են:

Լրահոս
0