Հայտնի է` ով կփոխարինի Սյունիքի «բարգավաճ» մարզպետին

© Photo : official site of the Prime minister of RA / Рабочий визит премьер-министра Никола Пашиняна в Сюникскую область (5 июля 2018). Горис
Рабочий визит премьер-министра Никола Пашиняна в Сюникскую область (5 июля 2018). Горис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամին կփոխարինի տեղակալի պաշտոնակատարը։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին կփոխարինի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Գոռ Թադեւոսյանը։ Այս մասին նշված է մարզպետարանի պաշտոնական կայքում։

ՀՀ կառավորություն - Sputnik Արմենիա
Փաշինյանի 11 ընկերներն ու պաշտոնից ազատված 6 նախարարները

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի և 19-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզպետին փոխարինում է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Գոռ Թադեւոսյանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Կարեն Համբարձումյանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել է հոկտեմբերի 4-ին։

Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի մոտ կայացած հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԲՀԿ և ՀՅԴ անդամ նախարարներն ու մարզպետներն ազատվելու են աշխատանքից` ներկայացնելով նաև նախարարների ազատման որոշումները։

Լրահոս
0