ՀՀԿ–ն վարչապետի պաշտոնում թեկնածու ունի՞. Բաղդասարյանը հակված է բանակցությունների

© Sputnik / Asatur Yesayants / Руководитель фракции РПА Ваграм Багдасарян после встречи с премьер-министром (1 октября 2018). Еревaн
Руководитель фракции РПА Ваграм Багдасарян после встречи с премьер-министром (1 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վահրամ Բաղդասարյանի կարծիքով` բանակցել նշանակում է փոխզիջման գնալ, չկա փոխզիջում, չկա բանակցություն։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեմայով մենք որևէ քննարկում չունենք, որովհետև դա բավական վտանգավոր քայլ է. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Նման որոշումը հղի է վտանգներով, ապագայում ԱԺ-ն կլինի միահեծան, և այս պարագայում չեմ կարծում, որ խորհրդարանական և թռիչքաձև ժողովրդավար երկրում դա արդարացված կլինի: Այդ պարագայում չի կարող իրական ընդդիմություն ձևավորվել»,-ասաց նա:

Вице-спикер Парламента Армении Эдуард Шармазанов на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Շարմազանով. «ՀՀԿ–ի նիստում Փաշինյանի հրաժարականի հարցը չի քննարկվել»

Վահրամ Բաղդասարյանն, անդրադառնալով քաղաքական ուժերի հայտարարություններին, մասնավորապես ՀՅԴ-ի, որ կոնսեսուսի դեպքում համաձայն են, իսկ «Ծառուկյան» դաշինքը կողմ է, ասաց, որ ինքը հետևում է միայն պաշտոնական հայտարարություններին:

«Ես չեմ ցանկանում մեկնաբանել, թե որ քաղաքական ուժը ոնց է մտածում, ես հետևում եմ պաշտոնական հրապարակումներին, իսկ պաշտոնական հայտարարություն եղել է ՀՅԴ-ի կողմից, ապա նաև մեր՝ ՀՀԿ-ի կողմից, ոչ պաշտոնականն էլ Ծառուկյանի հայտարարությունն է»,-ասաց նա:

Հարցին, թե այդուհանդերձ հիմա նրանք չեն տալիս հավաստիացում, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրի, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ դեռևս հոկտեմբերի 2-ից առաջ իրենք ասել են, որ չեն կարող երաշխավորել, որ դեկտեմբերին անցկացնելու դեպքում վարչապետի թեկնածու չեն առաջադրի: Դիտարկմանը, թե հիմա էլ չեն բացառում, որ հնարավոր է՝ հրաժարական տա գործող վարչապետը, և ունենան վարչապետի թեկնածու, Բաղդասարյանն արձագանքեց, որ ինքն այդ մասին որևէ բան չասաց: «Որովհետև նման քննարկում չի եղել։ Մենք հակված ենք բանակցությունները շարունակելու»:

Կառավարության որևէ զիջման չգնալուն անդրադառնալով` Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե ուլտիմատում է, որ գնում են դեկտեմբերին, կարծում եմ՝ բանակցությունն իմաստ չունի, բանակցությունը նշանակում է կոմպրոմիսի գնալ, չկա փոխզիջում, չկա բանակցություն»:

Ըստ ՀՀԿ պատգամավորի՝ եթե գնում են բանակցության պրոցեսի՝ արտահերթ ընտրությունների ճանապարհային քարտեզը որոշելու համար, ոչ թե դեկտեմբերին ընտրություն անցկացնելու համար, ապա հնարավոր է՝ բանակցային փուլում գան համաձայնության նաև ժամկետները քննարկելու կառավարության ծրագրի շրջանակներում:

Լրահոս
0