«Սլովակիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը մտահոգիչ է և անընդունելի». Շարմազանով

© Sputnik / Aram Nersesyan / Вице-спикер Парламента Армении Эдуард Шармазанов на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн
Вице-спикер Парламента Армении Эдуард Шармазанов на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շարմազանովը կարևորել է Սլովակիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է նրանց կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը:

Вице-спикер Парламента Армении Эдуард Шармазанов на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Էդուարդ Շարմազանովը մեկնել է Թուրքիա

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ու պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար:

Կողմերը քննարկել են միջխորհրդարանական կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցված աշխատանքի արդյունավետությանը վերաբերող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարևորել է Սլովակիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը:

Անդրադարձ է կատարվել անվտանգության խնդիրներին: Էդուարդ Շարմազանովն իր մտահոգությունն է հայտնել սլովակյան «MSM Martin» ընկերության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի կապակցությամբ՝ այն համարելով մտահոգիչ և անընդունելի:

«Այդ պետությունը զենքը կիրառում է Արցախի խաղաղ բնակիչների դեմ»,-ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը:

Կողմերը կարևորել են բոլոր հակամարտությունների, այդ թվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:

Լրահոս
0