ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի դիտարկում կիրականացնի Գյուլիստանում

© ОБСЕ Флаги ОБСЕ
Флаги ОБСЕ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախա–ադրբեջանական շփման գծում նախանշված է հրադադարի ռեժիմի պահպանման հերթական պլանային դիտարկումը։ Անջեյ Կասպշիկը կմեկնի Ադրբեջան։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Վաղը` հոկտեմբերի 10-ին, արցախա–ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում կանցկացնի։ Ինչպես հայտնում են Արցախի հանրապետության արտգործնախարարությունից, դիտարկումը նախանշված է Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած տարածքում։

Анджей Каспршик - Sputnik Արմենիա
Անջեյ Կասպշիկը հետևել է Արցախի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին

Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։

Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Լրահոս
0