Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության նորընտիր նախագահ Բարհամ Սալեհին

© Sputnik / Aram Nersesyan / Столетие Национального Собрания РА (20 сентября 2018)
Столетие Национального Собрания РА (20 сентября 2018) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արմեն Սարգսյանը լիահույս է, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Իրաքի առջեւ ծառացած խնդիրների լուծմամբ:

ԵՐԵՎԱՆ, 9 Հոկտեմբեր — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բարհամ Սալեհին՝ Իրաքի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Արմեն Սարգսյանը հաջողություններ է մաղթել Իրաքի նորընտիր նախագահին՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Իրաքի առջեւ ծառացած խնդիրների լուծմամբ, երկրի վերականգնմամբ եւ ժողովրդի բարեկեցության ապահովմամբ:

Լրահոս
0