Նոր Հայաստան` հին կադրերով. Դավիթ Սանասարյանի համալրումները. «Ժամանակ»

© Sputnik / Aram Nersesyan / Глава гос.контрольной службы Армении Давид Санасарян беседует с журналистами (21 июня 2018). Еревaн
Глава гос.контрольной службы Армении Давид Санасарян беседует с журналистами (21 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սանասարյանը վարչության պետի պաշտոնում է նշանակել ՊԵԿ նախկին փոխնախագահ Արմեն Ալավերդյանի որդուն:

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թեև բոլորից շատ է քննադատում նախկին իշխանություններին, սակայն իր ղեկավարած կառույցը ակտիվորեն համալրում է նախկին իշխանության ներկայացուցիչներով:

Սանասարյանը վարչության պետի պաշտոնում է նշանակել հարկային համակարգում կոռուպցիայի ճարտարապետներից մեկի` ՊԵԿ նախկին փոխնախագահ Արմեն Ալավերդյանի որդուն:

Որդիներն, իհարկե, պատասխանատու չեն հայրերի համար, բայց մի պահ պատկերացրեք, որ Ալավերդյան կրտսերը փորձում է բացահայտել հոր կամ նրա բազմաթիվ գործընկերների կողմից կատարված հնարավոր չարաշահումները»:

Լրահոս
0