Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աժ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպում են ունեցել

© Sputnik / Asatur Yesayants / Беседса премьер-министра и спикера НС Армении Никола Пашиняна и Ара Баблояна во время официального открытия памятника Араму Манукяну (17 июля 2018). Еревaн
Беседса премьер-министра и спикера НС Армении Никола Пашиняна и Ара Баблояна во время официального открытия памятника Араму Манукяну (17 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետը վերահաստատել է, որ ակտիվորեն մասնակցելու է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի երեւանյան լիագումար նիստերին:

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 10-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը:

Габриел Казарян - Sputnik Արմենիա
Փաշինյանի առաջարկն ընդունվեց. նոր նախարարը նշանակված է

Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի մամլո ծառայությունից:

Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի` խորհրդարանի ղեկավարն ու վարչապետն անդրադարձել են նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեմային:

Կողմերը, մասնավորապես, վերահաստատել են նախկինում հնչեցրած իրենց այն դիրքորոշումը, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան բանակցությունների եւ փոխհամաձայնության ճանապարհով:

Աշխատանքային հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հոկտեմբերի 29-30-ը Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին:

Ազգային ժողովի նախագահը վարչապետին տեղեկացրել է, որ այդ նպատակով հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունենալու ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ ակտիվորեն մասնակցելու է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի երեւանյան լիագումար նիստերին:

Լրահոս
0