Ներդրողները սպասում են լավ ժամանակների. փողերն էլ մինչ այդ պահում են ապահով տեղում

© Sputnik / Asatur Yesayants / Сторонники премьер-министра Никола Пашиняна во дворе Парламента Армении (2 октября 2018). Еревaн
Сторонники премьер-министра Никола Пашиняна во дворе Парламента Армении (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը մեկնաբանել է բանկային ավանդնաների ավելացման մասին վարչապետ Փաշինյանի ներկայացրած ցուցանիշները:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Բանկային ավանդներն աճում են, որովհետև փող ունեցողները չգիտեն` այդ փողով ինչ անեն:

Руководитель Центра инновационных и институциональных исследований Армянского государственного экономического университета Атом Маргарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարգարյան. «Վարկառուների քանակը մեծացնելու համար ավելի մատչելի պայմաններ պետք է ապահովել»

Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով բանկերում ավանդների ավելացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, ասել է Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Ընդ որում, ավանդների հաշվեկշռում հիմանականը իրավաբանական անձանց ավանդային հաշիվների ծավալների մեծացումն է:  Այս ցուցանիշով էլ, ըստ տնտեսագետի պայմանավորվել է տնտեսության մեջ վարչապետի հիշատակած աշխուժության մեծացումը:

«Դա նշանակում է, որ ներդրողները ներդրումների հարցում վերապահումներ ունեն, և այլընտրանքը, թերևս, բանկում այդ միջոցները պահելն է` մինչև կգան լավ ժամանակներ»,- ասում է տնտեսագետը:

Իսկ լավ ժամանակների սպասումը,Ատոմ Մարգարյանի համոզմամբ, պայմանավորված է ընթացիկ քաղաքական իրավիճակով`կառավարություն-խորհրդարան պայքար, արտահերթ ընտրությունների, նոր խորհրդարանի ու նոր կառավարության ձևավորման սպասումներ:

«Պետք է հանգուցալուծվի այդ կոնֆլիկտը, որպեսզի ներդրողների համար ավելի հանգիստ ու բնականոն պայմաններ  ստեղծվեն որոշումներ կայացնելու համար»,- նշում է Ատոմ Մարգարյանը:

Հիշեցնենք,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ նշելով, որ Հայաստանը տնտեսական թռիչքի համար թափ է հավաքում:

Ըստ նրա` մայիսից ի վեր բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով. Վարկերը` 7, բանկային ավանդները` 9.2 տոկոսով:

Լրահոս
0