Վարչապետի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ կիրականացնի Մարալիկում

© Sputnik / Asatur Yesayants / Глава гос.контрольной службы Армении Давид Санасарян и начальник полиции Валерий Осипян на заседании правительства (8 июня 2018). Еревaн
Глава гос.контрольной службы Армении Давид Санасарян и начальник полиции Валерий Осипян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետից պահանջել է քաղաքապետարանի հաշվապահական փաստաթղթերը:

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետին կից պետական վերահսկողական ծառայությունը Մարալիկի քաղաքապետարանում ուսումնասիրություն կիրականացնի: Այս մասին Մարալիկ կատարած այցի ընթացքում այսօր հայտարարեց ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

Жители Маралика требуют отставки главы общины (24 августа 2018). Маралик - Sputnik Արմենիա
Մարալիկցիները պատրաստ են հացադուլ անել. համայնքի ղեկավարը հրաժարականի մտադրություն չունի

«Այստեղ ճգնաժամ կա, և կան ճգնաժամի լուծման տարբերակներ կան: Ուզում ենք հասկանալ` ինչի համար են բնակիչները բողոքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սանասարյանը:

Այցի ընթացքում Դավիթ Սանասարյանը հանդիպում ունեցավ նաև Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանի հետ` նրանից պահանջելով քաղաքապետարանի հաշվապահական փաստաթղթերը` համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Քաղաքապետը խոստացավ տրամադրել, բայց ոչ այսօր, քանի որ օրն աշխատանքային չէ, և քաղաքապետարանի այդ հարցով պատասխանատու աշխատակիցները տեղում չեն:

Քաղաքապետը նաև տեղեկացրեց` արդեն շուրջ 10 աշխատանքային օր չի կարողանում մուտք գործել աշխատավայր, քանի որ իր հրաժարականը պահանջող մարալիկցիները փակել են քաղաքապետարանի մուտքի դուռն ու ամեն օր վերահսկողություն են իրականացնում:

Քաղաքապետարանի դուռը բացվեց այսօր` Դավիթ Սանասարյանի այցի ժամանակ: Արդեն Գևորգյանի աշխատասենյակում Սանասարյանը հիշեցրեց` վարչապետը հորդորել է բոլոր այն համայնքների ղեկավարներին, ովքեր չեն վայելում իրենց համայնքի բնակիչների վստահությունը, հրաժարական տալ:

Жители Маралика требуют отставки главы общины (24 августа 2018). Маралик - Sputnik Արմենիա
Դուք եք ընտրել, դուք էլ որոշեք խնդիրը. Շիրակի փոխմարզպետը `բողոքող մարալիկցիներին

«Համայնքապետները հրաժարական են տալիս, ժողովրդի պահանջին ընդառաջ են գնում, և նորից ընտրություն է լինում: Ընտրությունից հետո նոր Հայաստանում որևէ մեկը չի կարող ասել, որ ընտրություն է կեղծվել»,- ասաց Սանասարյանը` հավելելով, որ հրաժարականի որոշումը պիտի կայացնի քաղաքապետը:

Իսկ իրենք կկատարեն ուսումնասիրություններն ու կսպասեն արդյունքներին:

Միաժամանակ, Դավիթ Սանասարյանը մարալիկցիներին կոչ արեց համբերատար սպասել ուսումնասիրությունների ավարտին, բացել քաղաքապետարանի մուտքը և թույլ տալ համայնքի ղեկավարությանն աշխատել:

Հիշեցնենք` արդեն տևական ժամանակ է, ինչ Մարալիկում բողոքի ակցիաներն են ընթանում ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականի պահանջով:

Լրահոս
0