Մակրոնի կինը խոստովանել է` չի ցանկանում հեռանալ Հայաստանից

© Sputnik / Asatur YesayantsСупруга президента Франции Брижит Макрон в Ереване
Супруга президента Франции Брижит Макрон в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Բարձրաստիճան տիկնայք այսօր շրջում են երևանյան թանգարաններում: Հայաստանյան մշակույթի հետ ծանոթանալուց զատ, Ֆրանսիայի նախագահի կինը նաև հուզիչ խոստովանություն է արել:

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան այցելած բարձրաստիճան հյուրերը  շարունակում են ծանոթանալ Հայաստանի մշակույթին:

Այսօր առավոտից առաջին տիկնայք` ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, այցելում են թանգարաններ:

Ֆրանկոֆոնիայի հյուրերը պարում են հայկական պարեր - Sputnik Արմենիա
Խորովածը շատ լավ բան է, տո՜ւյ, տու, տույ... պարում են բարձրաստիճան հյուրերը. տեսանյութեր

Նրանք արդեն եղել են Երվանդ Քոչարի և «Գաֆէսճեան թանգարանում»:

«Գաֆէսճեան թանգարանից» դուրս գալիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը` Բրիջիտ Մակրոնը, պատասխանել է Հայաստանի մասին լրագրողների հարցերին:

«Շատ բան ավելի լավ հասկացանք` լինելով այստեղ և այլևս ցանկության չունենք հեռանալու: Այս արտառոց ուղևորության մասին երկար կհիշենք»,- ասել է նա:

Ֆրանսիայի նախագահի տիկինը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին` նման սրտաբաց ընդունելության համար:

Լրահոս
0