Կրակոցներ Երևանի կենտրոնում. ձերբակալվել է «Նորատուսցի Արան»

© Sputnik / Алексей Филиппов /  / Անցնել մեդիապահոցПистолет
Пистолет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում գործող «Հուկման» ակումբում կրակոցներ են հնչել:

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ըստ այդմ՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել:

Ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի՝ խուլիգանության հատկանիշներով։

Արա Բանդուրյանը ձերբակալված է։

Քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմին՝ հետագա քննության համար։

Լրահոս
0