Ռուբեն Մելիքյան
Ես վստահ եմ՝ այն երկուս ու կես տարիները, որ ես անցկացրեցի Արցախում՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, ինձ համար ամենապատվաբեր շրջանն է, հավանաբար, լինելու իմ ողջ կենսագրության մեջ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի՝ արդեն նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
«Որովհետև լինել Մարդու իրավունքների պաշտպան մի պետությունում, հայկական երկրորդ պետությունում, որն ունի լրջագույն խնդիրներ միջազգային իրավունքում, որը զոհ է միջազգային իրավունքում առկա, այսպես ձևակերպեմ՝ փարիսեցիության և երկակի ստանդարտների, և փորձել ուժերը ներածին չափով ինչ-որ բաներ փոխել, դա ամեն մարդու չի հաջողվում. դա իմ համար մեծ պատիվ էր»,- նշեց Մելիքյանը:
Ռուբեն Մելիքյանը նաև նշեց այն պատճառները, թե ինչու որոշեց թողնել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը: