Պատից կախված զենքը. ի՞նչ է թաքցնում բանակցությունների շղարշը

© Sputnik / Aram Nersesyan / Военнослужащий армянской армии на боевой позиции
Военнослужащий армянской армии на боевой позиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանը խոսում է բանակցություններում Ստեփանակերտի անմիջական մասնակցության անհրաժեշտության մասին, իսկ Բաքուն հայտարարում է, որ բանակցությունները եղել ու լինելու են միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Չնայած  ղարաբաղյան հակամարտության գոտում արտաքնապես կայուն իրավիճակին՝ լարվածությունն այստեղ պահպանվում է, իսկ կողմերն առաջվա պես հեռու են որևէ լուրջ առաջընթացից։

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
«Գորշությունը» կորցրած գոտիները․ ինչպես է ԵԽԽՎ-ն Արցախի հետ ուղիղ կապ հաստատում

Երևանը խոսում է բանակցություններում Ստեփանակերտի անմիջական մասնակցության անհրաժեշտության մասին, իսկ Բաքուն հայտարարում է, որ բանակցությունները եղել ու լինելու են միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Մինչդեռ օպերատիվ կապը, որի մասին վերջերս Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ խոսում էին երկու երկրների ներկայացուցիչները, դեռ հաստատված չէ։

Մեկնաբանելով Բաքվի դիրքորոշումը, որը չի ցանկանում բանակցություններ վարել Արցախի հետ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրել է, որ սխալ կլիներ համարել, թե Արցախը բանակցություններին չի մասնակցում։  Նրա խոսքով` երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են գալիս, ապա նրանք, անպայման, հանդիպում են չճանաչված հանրապետության ղեկավարության հետ։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ Բաքուն բանակցություններ է վարում միայն Հայաստանի հետ, միայն ձևականություն է, որն ուղղված է Ադրբեջանի ներքին լսարանին», – ասաց քաղաքական գործիչը։

Սակայն, Սարգսյանի կարծիքով, հիմնական վտանգը ոչ թե բանակցությունների ձևաչափի մասին հայտարարություններն են, այլ Ադրբեջանի ու նրա հովանավոր Թուրքիայի ակտիվ ռազմական պատրաստություններն են։

«Անհասկանալի է` ինչ բանակցությունների մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանը ոչ միայն հինգ–վեց շրջան կամ նույնիսկ ամբողջ Արցախն  է պահանջում, այլ արդեն տևական ժամանակ է խոսում է «պատմական ադրբեջանական հողերի» մասին, նկատի ունենալով Հայաստանի ամբողջ տարածքը», – նշում է Սարգսյանը:

Командующий армяно-российской объединенной группировкой войск, генерал-майор Тигран Парванян - Sputnik Արմենիա
Ո՞ր դեպքում Հայ-ռուսական զորախումբը կմասնակցի արցախյան հակամարտությանը

Նա կարծում է, որ Թուրքիան ակտիվորեն աջակցում է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի հավակնություններին։  Հենց այդ պատճառով, օրինակ, Նախիջևանը արագացված տեմպերով զինում են։ Այստեղ է տեղակայվում ադրբեջանական բանակը, տեղակայված են օպերատիվ–մարտավարական «Տոչկա Ու», թուրքական Kasirga ռեակտիվ համակարգերն ու հարվածային զենքի այլ տեսակներ։ Որոշ չհաստատված տվյալներով` ինքնավար Նախիջևանի տարածքում նաև թուրքական ստորաբաժանումներ կան։

Նրա խոսքով` դեռ Սուլեյման Դեմիրելի օրոք Անակրան Սյունիքի մարզով Ադրբեջանի հետ ցամաքային միջանցք բացելու մասին նախագծեր էր մշակում։

«Հայաստանն իր հերթին բավականաչափ ակտիվ չի հակազդում պանթյուրքական նկրտումներին։ Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն, որ եթե ներկայացման սկզբում պատի վրա զենք է կախված, ապա վերջում այն պետք է կրակի։ Ադրբեջանը մեր աչքերի առաջ լուրջ գործողությունների է պատրաստվում, իսկ մենք լռում ու ասում ենք, իբր հետևում ենք իրավիճակին», – ասաց Սարգսյանը։

Նա կարծում, որ Երևանը պետք է ակտիվ դիվանագիտական աշխատանք սկսի միջազգային հարթակներում` Բաքվի ու Անկարայի հավակնությունները զսպելու ուղղությամբ։

«Պետք է խնդրով միջազգային աղմուկ բարձրացնել»,- ասաց քաղաքական գործիչը։

Միաժամանակ, Սարգսյանն ավելացրեց, որ Հայաստանը պետք է հետևողականորեն ամրացնի ռազմաքաղաքական դաշինքը։

Լրահոս
0