00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բժիշկների աշխատավարձերը կբարձրանան, չարաշահումները կկրճատվեն

© Sputnik / Asatur YesayantsОбстановка в мед.центре "Григор Лусаворич", куда доставлены раненные при взрыве ресторана "Бургер кинг"
Обстановка в мед.центре Григор Лусаворич, куда доставлены раненные при взрыве ресторана Бургер кинг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարը վստահեցրել է` չարաշահումների դեմ պայքարը լինելու է անզիջում, բժիշկներն էլ պետք է լինեն ապահովված։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոստանում է բարձրացնել բժիշկների աշխատավարձերը և խստացնել հիվանդներից անօրինաբար գանձվող գումարների դեմ պայքարը։ Այս մասին առողջապահության նախարարը հայտարարել է երեկ` հոկտեմբերի 14-ին, բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:

Обсуждение по теме сферы здравоохранения - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ մեր ղեկավարները Հայաստանում չեն բուժվում. առողջապահական ոլորտի թնջուկը

«Բոլորս ենք հասկանում՝ չենք կարող առաջ գնալ նախկինում եղած արատավոր երևույթներով՝ սկսած պետպատվերով տրամադրվող գումարների հավելագրումներից` վերջացրած դրանց վատնումով։ Վերջին 5 ամսում մեր քայլերը միտված են եղել հենց նման երևույթների բացառմանը և այսուհետ ևս այդպես է լինելու: Չեն լինելու այս կամ այն կերպ արտոնյալ կարգավիճակ ունեցող բուժհաստատություններ։ Պետք է մեկընդմիշտ ֆիքսենք` հարկատուների վճարումներից գոյացած պետական միջոցները չպետք է գողացվեն կամ անտեղի վատնվեն, իսկ գողացողները կամ վատնողները չպետք է մնան անպատիժ»,- ասել է Թորոսյանը։

Նա նաև նշել է, որ տասնյակ բուժհաստատություններում ուսումնասիրություն է իրականացնում, մի շարք չարաշահումներով կան հարուցված քրեական գործեր։

«Առողջապահական համակարգում եղած ստվերն իսպառ պետք է վերացվի»,- ասել է նախարարը` հավելելով, որ միայն կես տարվա ընթացքում ստվերի կրճատման արդյունքում հաջողվել է 30%-ով ավելացնել ոլորտի ծախսերը։

Միաժամանակ որոշվել է հաջորդ տարվանից բարձրացնել պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերը, իսկ հիվանդանոցներում հստակեցնել բժիշկների վարձատրության կարգն ու դրա կիրարկումը։

Կառավարությունն առաջիկայում նաև որոշում կընդունի, որով շուրջ 13 000 բուժաշխատող կստանա բժշկական ապահովագրություն, ինչպես պետական ծառայողները և մանկավարժները։

«Ավելի լավ է բուժհիմնարկը որոշ ժամանակ աշխատի առանց շահույթի, բայց մենք ունենանք կյանքեր փրկող, իրենց աշխատանքից գոհ բուժաշխատողներ, ինչն անվերապահորեն կվերածվի նաև համակարգի հանդեպ բնակչության գոհունակության»,- ասել է նախարարը։

Արսեն Թորոսյանը հայտնել է, որ 2019թ-ի առողջապահական բյուջեն վերջին տարիների համեմատ աճել է 10.5 մլրդ դրամով։

Նախարարի տեղակալ Արսեն Դավթյանն էլ ներկայացրել է ֆինանսական մի քանի կարևոր բաղադրիչ: Ուռուցքաբանության ոլորտին ուղղվող միջոցները 70-80 տոկոսով ավելանալու են: Նախատեսվում է «Stent for life»-ի մոդելով ծրագիր ներդնել նաև ինսուլտների համար` անհետաձգելի դեպքերում պետպատվերով տրամադրել իշեմիկ ինսուլտների էնդովասկուլյար վիրահատական բուժումը:

2019-ին պետբյուջեից առողջապահությանը հատկացվելու է հավելյալ գումար՝ շուրջ 10 մլրդ դրամ, որից շուրջ 6 մլրդ-ը կհատկացվի արտահիվանդանոցային ծառայություններին` շեշտադրելով կանխարգելիչ բուժօգնությունը։ 5,4 մլրդ էլ կհատկացվի ամբուլատոր ծառայություններ մատուցող կլինիկաներին` կրկին բարձրացնելով նաև աշխատավարձերը։

Լրահոս
0