Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մանվելյան. «Դժվար մեկ հայտարարությամբ սայլը տեղից շարժվի»

© Sputnik / Asatur YesayantsАрмен Манвелян
Армен Манвелян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Ազատ տնտեսական գոտում նավթավերամշակման գործարան կառուցելու հեռանկարների մասին։
Արմեն Մանվելյան

Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանի բյուջետային պլանավորման հանձնաժողովի անդամ Հադի Ղավամին առաջարկել էր Իրանի և Հայաստանի սահմանին` Մեղրու ազատ տնտեսական գոտում, նավթավերամշակման գործարան կառուցել։

Մանվելյանը հիշեցնում է, որ Իրանի Իսլամական հանրապետությունը էներգետիկ որոշակի քաղաքականություն է որդեգրել, որի հիմքում իր տարածքում ինքը կառուցում է նավթավերամշակման գործարան։

«Տարիներ առաջ Իրանը, լինելով նավթարդյունահանող պետություն, բենզինը ներկրում էր, հիմնականում դա անում է Արաբական Էմիրությունների օգնությամբ։ Վերջին տարիներին իրենք էդ խնդիրը լուծել են. իրենց մոտ բավարար հզորություններ կան բենզինի արտադրության և իրենք 100 տոկոսով իրենց կարիքը բավարարում են։

Ուղղակի վերջին տարիներին Իրանի բնակչության գնողունակությունն է ընկել։ Բացի այդ, նման գործարանների միջին գինը սկսում է 5 միլիարդ դոլարից, և արդյո՞ք կանեն այդքան ներդրում` նման գործարան կառուցելու համար։ Պետք է ուղղակի հաշվարկել` Ազատ տնտեսական գոտին ո՞ւնի կնքված պայմանագրեր նման գործարաններ կառուցել, և ապա դա կտա՞ հնարավորություն Հայաստան, ապա Հայաստանով ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար»,–ասում է Մանվելյանը։

Նրա կարծիքով` սա բավականին լուրջ քննարկման և դիտարկման նյութ է, և դժվար մեկ հայտարարությամբ սայլը տեղից շարժվի։

Լրահոս
0