00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:36
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Աշոտ Հարությունյան
Կարկուտը գրեթե բոլոր մարզերում վնասել է պտուղ-բանջարեղենը։
10:39
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ամատունի Վիրաբյան
Հաղթանակից 5 տարի հետո տնտեսակա աճը գնահատվում էր 50 տոկոս.Վիրաբյան
10:48
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում կանցկացվի «Թոփ մոդել ԱՊՀ-2018» մրցույթը. ի՞նչ կստանա ամենագեղեցիկ աղջիկը

© Sputnik / Asatur YesayantsНа конкурсе "Топ Модель СНГ 2017"
На конкурсе Топ Модель СНГ 2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթին աննախադեպ թվով հայտեր են ներկայացվել։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը Հայաստանում կանցկացվի «Թոփ մոդել ԱՊՀ-2018» գեղեցկության միջազգային մրցույթը: Մեծամասշտաբ այս միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան կժամանեն պրոֆեսիոնալ մոդելներ ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ տարածքից, ինչպես նաև Արևելյան Եվրոպայից: Նրանք արդեն իսկ իրենց երկրներում մասնակցել են նախընտրական փուլերի և հաղթող ճանաչվել: Այս տարի միջազգային մրցույթին ներկայացվել է բացառիկ՝ 10 հազարին մոտ հայտ, բայց կատարվել է խիստ ընտրություն և ընտրվել են 30 գեղեցկուհիներ, որոնք էլ կժամանեն մեր երկիր:

Участница в финале конкурса Мисс Москва-2017 на сцене театрально-концертного зала Мир в Москве - Sputnik Արմենիա
Հայուհին ընդգրկվել է ամերիկյան ֆուտբոլիստների գեղեցիկ կանանց լավագույն տասնյակում

Հայաստանը, որպես հյուրընկալող և կազմակերպիչ կողմ, կներկայացնեն 3 մոդելներ, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ:

Մասնակիցները, բացի բուն մրցույթից, նաև հնարավորություն կստանան մասնակցելու վարպետության դասերի, կկարողանան բացահայտել Հայաստանը՝ այցելելով տարբեր տեսարժան վայրեր և մշակութային օջախներ:

«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 4-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Նշենք, որ «Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթի նախաձեռնողը «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ, «Nairi Travel» տուրիստական գործակալության տնօրեն, «Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի» Նաիրի Մնացականյանն է:

Մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, որոնք ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության և նորաձևության ասպարեզում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներ աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, զբաղեցնելով առաջնային դերեր տվյալ ոլորտում, ինչպես նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտում: Միջազգային ստուգատեսի նպատակներից է նաև ներկայացնել հայկական արտադրության ապրանքանիշերը, ծառայությունները և ՀՀ շուկայում գործող ընկերությունները, ՀՀ-ում զբոսաշրջությանը խթանումը ՝ ԱՊՀ երկրների մասշտաբով:

Финал конкурса Мисс Русское Радио 2018 - Sputnik Արմենիա
Նրա ոտքերն «ականջներից են աճել». Սոֆյան ցնցում է բաժանորդներին. լուսանկարներ

«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթի հաղթողը կճանաչվի ԱՊՀ լավագույն թոփ մոդել ու կստանա լավագույն միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունք, թանկարժեք թագ, գումարային պարգև, ճանապարհորդական ուղեգրեր, նվերներ միջոցառման բազմաթիվ գործընկերների կողմից, ինչպես նաև ճանաչված և առաջադեմ գովազդային գործակալությունների գովազդներին և նորաձևության ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն:

Միջազգային ստուգատեսի ժյուրիի կազմում կլինեն փորձառու մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Միջոցառմանը հանդես կգան արտերկրից ժամանած հայտնի և սիրված երգիչ-երգչուհիներ, պարային խմբեր, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ:

Միջոցառմանը հրավիրված կլինեն հայտնի բլոգերներ, նորաձևության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձևության քննադատներ, դիզայներներ և հայտնի աստղային դեմքեր աշխարհի տարբեր երկրներից: Եզրափակիչ փուլի ընթացքում համալիրի բեմը հագեցած կլինի ժամանակակից դեկորացիաներով և լուսաձայնային բացառիկ տեխնիկայով՝ կահավորված Մոսկվայից ժամանած բարձրակարգ մասնագետների կողմից:

Լրահոս
0