Գեղարքունիքում մարգահավեր են որսացել. այս թռչունների որսն արգելված է Հայաստանում

© Sputnik / Nelli Danielyan / Новый поселок в селе Личк. Гегаркуникская область
Новый поселок в селе Личк. Гегаркуникская область - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապօրինի որս անողները Արարատի մարզի բնակիչներ են, որոնք 316 000 դրամի վնաս են հասցրել պետությանը։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ ապօրինի որս կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Луна Погосян в Дилижанском национальном парке - Sputnik Արմենիա
«Օտարները» Հայաստանի անտառներում. ինչո՞ւ են Դիլիջանի բնակիչներն ատում ռեյնջերներին

2018թ. սեպտեմբերի 15-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից կատարված ստուգայցի ընթացքում արձանագրվել է ապօրինի որս կատարելու դեպք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Արարատի մարզի երեք բնակիչներ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի վարչական տարածքում առերևույթ իրականացրել են ապօրինի որս:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձինք որսացել են ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված թվով 3 մարգահավ, որոնց որսն ամբողջովին արգելված է: Բացի այդ, որսացել են նաև սահմանված քանակից ավելի լոր տեսակի թռչուն՝ պետությանը պատճառելով 316 000 ՀՀ դրամի վնաս:

Փաստի առթիվ 2018թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով (կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է):

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Կատարվում է նախաքննություն:

Լրահոս
0